Հովհաննես Ծործորեցի
Նրան ասացին. «Իսկ Մովսէսը ինչո՞ւ մեզ պատուիրեց ապահարզանի թուղթ տալ ու արձակել»:
Ասացին Նրան. «Իսկ Մովսեսն ինչո՞ւ պատվիրեց մեզ բաժանման թուղթ տալ և արձակել»:
Դարձյա՛լ տես նրանց անմտությունը: Ինչի վրա պետք էր զարմանալ` [Հիսուսի] իմաստության, նրանք դա թողած` վիճում էին` ասելով. «Մովսեսն ինչո՞ւ պատվիրեց», երբ ոչ թե նրանք` Նրան, այլ Նա նրանց պիտի պատասխաներ: Բայց չի ասում թե` «Ես դրա հետ գործ չունեմ», այլ դա ևս պարզաբանում է: Իսկ ինչու էին Մովսեսին վկայաբերում, ինչը երբեք չէին արել. ինձ թվում է` դրանով կամենում էին ամբոխ կուտակել [Հիսուսի] շուրջ, որովհետև հրեաների մեջ տարածված էր այդ բանը, և գրեթե ամենքն այդպես էին վարվում 1006, ուստի Մովսեսի վրա հենվելով` ընկան: Իսկ [ապահարզանի] թղթի մասին խոսվել է 1007:
Մաղաքիա արք. Օրմանյան
Նրան ասացին. «Իսկ Մովսէսը ինչո՞ւ մեզ պատուիրեց ապահարզանի թուղթ տալ ու արձակել»:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 19:3
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: