Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 21:34

Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)

«Երբ բերքի ժամանակը մոտեցավ, իր ծառաներին մշակների մոտ ուղարկեց՝ բերքից իր բաժինը վերցնելու»։
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի  գլուխ 21:33
   

Հովհաննես Ծործորեցի (†1338)

Երբ պտղի ժամանակը մօտեցաւ, իր ծառաներին ուղարկեց այն մշակների մօտ, որպէսզի բերքից իր բաժինը առնեն:
   
   Երբ մոտեցավ պտղի ժամանակը, ուղարկեց իր ծառաներին մշակների մոտ` վերցնելու նրա պտուղները:

   Ո՛չ իսկույն [ուղարկեց], երբ դեռ նորատունկ էին, որպեսզի նեղություն չկրեին, այլ երբ պտղի ժամանակը մոտեցավ, այսինքն` մանանայով կերակրեց անապատում և խմեցրեց վիմաբուխ ջրից, շնորհեց պարգևական երկիրը` բնակվելով նրանց մեջ, աճեցրեց պեսպես նվերներով, պոկեց նրանց ուռերի խանգարող ու վնասող ավելորդ բողբոջները` ամաղեկացիներին ու քանանացիներին` նրանցից ավելի զորավոր յոթ ցեղերին (Բ Օր. 7։1-2), և ապա ուղարկեց Իր ծառաներին մշակների մոտ` մարգարեներին` քահանաների ու իշխանների մոտ` ժողովրդից խնդրելու հավատ ու բարի գործեր կամ Աստծուն հնազանդություն: Եվ թե ինչու է մարգարեներին` «ծառաներ», իսկ քահանաներին «մշակ» կոչում, պատճառն այն է, որ մարգարեները միայն Աստծո կամքին էին ծառայում առանց վարձատրության, իսկ քահանաները տասանորդի վարձի համար էին ժողովրդի մշակները:
   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

Երբ պտղի ժամանակը մօտեցաւ, իր ծառաներին ուղարկեց այն մշակների մօտ, որպէսզի բերքից իր բաժինը առնեն:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի  գլուխ 21:33