Հովհաննես Ծործորեցի
37-38. Եւ Յիսուս նրան ասաց. «Պիտի սիրես քո Տէր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով ու քո ամբողջ մտքով: Այս է մեծը եւ առաջին պատուիրանը.
Հիսուսն ասաց նրան. «Պիտի սիրես քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով և քո ամբողջ մտքով». սա է ամենամեծ ու առաջին պատվիրանը:
Այս խոսքով երկու իմաստ է ավանդում: Նախ` ինչպես որ Աստված ամեն ինչից մեծ է և բոլոր գոյությունների մեջ առաջինը, այլև գոյությունների սկիզբն ու պատճառը, այդպես էլ Նրան ամբողջ կամքով սիրելը` առանց քննության և առանց աստվածսիրության ու աշխարհասիրության միջև ընտրություն կատարելու, Օրենքում ամենամեծ ու առաջին [պատվիրանն] է` որպես բոլոր բարի բաների հիմք ու արմատ: Եվ երկրորդ` սա կարիք չունի ուսուցանման, ինչպես [կարիք չունեն] լույսով ուրախանալն ու ապրելու փափագը, քանի որ բնությանդ ու կազմությանդ մեջ է դրոշմված Սկզբնատիպի կերպարանքը. որովհետև ինչպես որ դու ունես մարմնավոր սիրտ, շնչավոր հոգի և բանական միտք, և դրանք մի մարդ են կազմում, այդպես էլ Նա է Հայր, Որդի և Սուրբ Հոգի` որպես մեկ կատարյալ բնություն, որի` որպես պատկերի միջոցով, քո կազմությունից կբարձրանաս Նրա ճանաչողությանը` սիրելով բոլոր գոյությունների Բաղձալիին և զանազան շնորհներ Պարգևողին, ինչով դու ևս կլինես մեծ, ինչպես նաև Օրենքի հետևորդների բազմության մեջ առաջինը:
Մաղաքիա արք. Օրմանյան
Եւ Յիսուս նրան ասաց. «Պիտի սիրես քո Տէր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով ու քո ամբողջ մտքով:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 22:34
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: