Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 23:10

Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)

«Ոչ էլ «առաջնորդներ» կոչվեք, որովհետև ձեր Առաջնորդը մեկն է՝ Քրիստոս»։
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 23:8
   

Հովհաննես Ծործորեցի (†1338)

Եւ ուսուցիչներ չկոչուէք, որովհետեւ Քրիստոս է ձեր ուսուցիչը:
   

   Եվ մի՛ կոչվեք «ուսուցիչ», քանի որ ձեր Ուսուցիչը Քրիստոսն է:

   Ինչի՞ Ուսուցիչն է [Քրիստոսը]: Պարզ է, որ Հոր, քանի որ ո՛չ այլ մեկի, քան Որդու միջոցով ճանաչեցինք Հորը, ինչպես ասում էր [Ինքը Հիսուսը]. «Քո անունը հայտնեցի մարդկանց» (Հովհ. 17:6): [Ուսուցիչն] է նաև աստվածային խորհուրդներին վերաբերող ամբողջ ուսմունքի և գիտության, փառքի և արքայության, դժոխքի ու տանջանքների, նաև Հոգու պարգևների, Ով [Քրիստոսի սովորեցրած] ամեն ինչ [դարձյալ] սովորեցրեց ու հիշեցրեց (Հովհ. 14:26), և Նրանո՛վ եղանք ներընդունակ 2: Բայց դու տե՛ս [Տիրոջ] խոնարհությունը, որ չասաց. «Ես եմ [ձեր Ուսուցիչը]», այլ թե` «Քրիստոսն է», ինչպես որ դրանից առաջ էլ չասաց. «Ի՞նչ է ձեզ թվում Իմ մասին», այլ թե` «Քրիստոսի մասին» (Մատթ. 22:42): Այդ պես էլ այստեղ [է ասում], որպեսզի [աշակերտներին] հոժարությամբ ձգի դեպի Իրեն, ինչպես նաև խոնարհություն սովորեցնի, ինչպես ասում է.
--------------------------------
2 . Ներընդունակ-ներս ընդունող: Խոսքը կամ Քրիստոսի ուսմունքը, աստվածային խորհուրդները կամ էլ Սուրբ Հոգու շնորհը մեր մեջ ընդունելու մասին է:

   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

Եւ ուսուցիչներ չկոչուէք, որովհետեւ Քրիստոս է ձեր ուսուցիչը:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 23:8