Ծննդոց գրքի մեկնություն 29:14

Ա. Լոպուխին

Լաբանը նրան ասաց. «Իմ ոսկորներից և իմ միս ու արյունից ես դու»: Եվ նա նրա մոտ մի ամբողջ ամիս մնաց: [14] (Սինոդական թարգ․)
   
     Որպեսզի Լաբանը համոզվեր, որ  Հակոբի պատմածները  ճշմարիտ են, և կարողանար նրան ընդունել որպես արյունակից ազգականի, վերջինս պետք է նրա մոտ մնար առնվազն մի քանի օր: Հակոբը որպես հյուր մնաց նրա մոտ շուրջ մեկ ամիս: Այդ ընթացքում, անկասկած,  իրեն դրսևորեց որպես ուժեղ և ջանասեր մի աշխատավորի, ինչի մասին էլ  վկայում է Լաբանի խոսքը:
--------------------------------
[14](Էջմիածին թարգ․) Լաբանն ասաց նրան. «Իմ ոսկորներից եւ իմ միս ու արիւնից ես դու»: Յակոբը նրա մօտ մնաց մի ամբողջ ամիս:
(Արարատ թարգ․) Եվ Լաբանն ասաց նրան. «Հիրավի, դու իմ ոսկորն ու մարմինն ես»: Եվ Հակոբը մի ամբողջ ամիս մնաց Լաբանի մոտ:
(Գրաբար) Եւ ասէ ցնա Լաբան. Յոսկերացս իմոց, եւ ի մարմնոցս իմոց ես դու: Եւ էր ընդ նմա ամսաւրեայ մի ժամանակ: