Ա. Լոպուխին
16-17․ Լաբանը երկու աղջիկ ուներ. մեծի անունը Լիա էր, իսկ փոքրինը ` Ռաքել: [16] Լիայի տեսողությունը թույլ էր: Ռաքելը բարեկազմ էր, դեմքն էլ`գեղեցիկ: (Սինոդական թարգ․)
Ռաքելի գեղեցկությունը (եբ. Rachel` ոչխար), բացի բարեկազմ լինելուց, նաև նրա կենդանի և գրավիչ աչքերի մեջ էր, որն էլ գեղեցիկ կնոջ (և անգամ տղամարդու, հմմ. Ա. Թագ. 16:12) գլխավոր հատկանիշն է՝ ըստ արևելյան ժողովուրդների ընկալումների: Մինչ Լիան (եբ. Leah` վայրի կով, հետո` ժրաջան և տառապյալ), թեև այլ առումներով գեղեցիկ էր, սակայն նրա տեսողությունը թույլ էր: Լիայի այդ տկարությունը, ըստ ռաբբիների, ի հայտ է եկել անընդհատ լալու պատճառով, որ ինքը, իբրև Լաբանի ավագ դուստր, ստիպված պիտի լիներ ամուսնանալ անօրեն Եսավի հետ: «Աղոթքի ուժը զորավոր է. այն ոչ միայն փոխեց նրա ճակատագիրը, այլև օժանդակեց Լիային Ռաքելից առաջ բարեպաշտի հետ ամուսնանալու հարցում» (Հունա, Beresch. 344):
--------------------------------
[16](Էջմիածին թարգ․) Լաբանն ունէր երկու դուստր: Աւագի անունը Լիա էր, իսկ կրտսերինը՝ Ռաքէլ:
(Արարատ թարգ․) Եվ Լաբանը երկու դուստր ուներ: Ավագ դստեր անունը Լիա էր, իսկ կրտսեր դստեր անունը՝ Ռաքել:
(Գրաբար) Եւ Լաբանայ էին երկու դստերք. անուն երիցուն Լիա, եւ անուն կրտսերոյն Ռաքէլ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: