Ծննդոց գրքի մեկնություն 29:31

Ա. Լոպուխին

Եվ երբ Տերը տեսավ, որ Լիան Հակոբի համար ատելի է, նրա արգանդը բեղմնավոր դարձրեց, բայց Ռաքելը ամուլ էր: [31] (Սինոդական թարգ․)
   
   «Չսիրված» բառի փոխարեն հունա–սլավոներեն թարգմանությունը ավելի ճշգրիտ է փոխանցում եբրայերեն senuah բառը, որը նշանակում է «ատելի», չնայած որ իմաստը նույնն է: Հակոբը, կրքոտ սեր տածելով Ռաքելի հանդեպ, գրեթե չէր նկատում և չէր գնահատում Լիային («amorem sequentis priorui praetulit», Վուլգատա): Եհովան` որպես բոլոր դժբախտների և նեղյալների խնամակալ (Ծննդ. 14:7, 21:17, 39:2), շնորհում է Իր ողորմածությունը: Լիան, ամուսնական լիարժեք երջանկություն չունենալու պատճառով, առաջինն է մայրանում, իսկ Ռաքելը ամուլ է մնում (երկու կանացից մեկի սիրելի (aguvah), իսկ մյուսի` ատելի (senuah), լինելը սովորական երևույթ էր (Օրենք. 21:15)):
--------------------------------
[31](Էջմիածին թարգ․) Երբ Տէրը տեսաւ, որ Լիան Յակոբի համար ատելի է, նրա արգանդը բեղմնաւոր դարձրեց, իսկ Ռաքէլը ամուլ մնաց:
(Արարատ թարգ․) Եվ երբ Տերը տեսավ, որ Լիան ատելի է, բացեց նրա արգանդը, իսկ Ռաքելն ամուլ էր:
(Գրաբար) Իբրեւ ետես Տէր, եթէ ատելի է Լիա, եբաց զարգանդ նորա. բայց Ռաքէլ ամուլ էր: