Ծննդոց գրքի մեկնություն 33:1

Ա. Լոպուխին

1-2․ Հակոբն աչքերը բարձրացրեց ու տեսավ իր եղբայր Եսավին, որ գալիս էր չորս հարյուր հոգով: Հակոբն իր երեխաներին բաժանեց Լիայի, Ռաքելի և երկու աղախինների միջև: [1] Նա երկու աղախիններին ու նրանց որդիներին ուղարկեց առջևից, Լիային ու նրա որդիներին՝ նրանցից հետո, իսկ Ռաքելին ու Հովսեփին՝ ամենավերջում: (Սինոդական թարգ․)
   
   Չնայած Աստծուց ստացած օրհնությանը՝  Հակոբը դարձյալ  (ինչպես Ծննդ. 32:8, 13-21համարներում) չի անտեսում մարդկային նախազգուշական միջոցները: Հաշվի առնելով Եսավի մոտենալը՝ Հակոբն իր ընտանիքի անդամներին դասավորում է ըստ  մերձավորության՝  հարճերին իրենց որդիների, Լիային՝ իր երեխաների, Ռաքելին`Հովսեփի հետ: Սակայն սա աննպատակ չի արվում.  երեխաներին իրենց մայրերի հետ թողնելով ՝ նա, հնարավոր է, ցանկանում է  մեղմել Եսավի սիրտը: Ամեն դեպքում  Հակոբը իր սիրելիներին թողնում է հետևում: Այդ քայլով նա փորձում է նրանց   համար փախչելու հնարավորություն ստեղծել: Եթե հանկարծ Եսավը  զայրանար ու հալածեր առջևի շարքերում կանգնածներին,   ապա ետևինները  փախչելու հնարավորություն կունենային:
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) Յակոբն աչքերը բարձրացրեց ու տեսաւ իր եղբայր Եսաւին, որ գալիս էր չորս հարիւր հոգով: Յակոբն իր երեխաներին բաժանեց Լիայի, Ռաքէլի եւ երկու աղախինների միջեւ:
(Արարատ թարգ․) Եվ Հակոբը բարձրացրեց իր աչքերը ու տեսավ Եսավին, որ գալիս էր իր չորս հարյուր մարդկանցով: Նա առանձնացրեց իր զավակներին ու բաժանեց Լիայի, Ռաքելի և երկու աղախինների միջև:
(Գրաբար) Եւ արար զերկուս աղախնայսն եւ զորդիս նոցա առաջի, եւ զԼիա եւ զորդիս նորա զկնի, եւ զՌաքէլ եւ զՅովսէփ հուսկ յետոյ: