Ա. Լոպուխին
2-3. Նրան տեսավ Խևացի Եմորի որդի Սյուքեմը, որը երկրի իշխանն էր. առևանգեց նրան, պառկեց նրա հետ և պղծեց նրան: [2] Սյուքեմը, ամբողջ հոգով կապվելով Հակոբի դստեր՝ Դինայի հետ, սիրեց աղջկան և քաղցրությամբ խոսեց նրա հետ: (Սինոդական թարգ․)
Սյուքեմը՝ քաղաքի իշխանը, որի անունով էլ կոչվել էր քաղաքը (հմմ. Ծննդ. 4։17), սիրով բոցավառվելով, կրքի ազդեցությամբ բռնություն է գործում աղջկա նկատմամբ: Պետք է նշել, որ կենդանական կիրքը բավարարելուց հետո դրսևորվում է մեկ այլ զգացում` ատելություն (հմմ. Բ Թագ. 13։14, 15), որով, սակայն, Սյուքեմը չի համակվում: Ընդհակառակը, նա մտադրվում է ամուսնանալու աղջկա հետ և դրանով էր հանգստացնում ու սփոփում Դինային («խոսում էր սրտից» հմմ. Ծննդ. 50:21 Հռութ 2։13):
--------------------------------
[2](Էջմիածին թարգ․) Նրան տեսաւ քոռեցի Եմորի որդի Սիւքեմը, որը երկրի իշխանն էր, առեւանգեց նրան, պառկեց նրա հետ եւ պղծեց նրան:
(Արարատ թարգ․) Եվ այդ երկրի իշխան խևացի Եմորի որդի Սյուքեմը տեսավ նրան, առավ, պառկեց նրա հետ և պղծեց նրան:
(Գրաբար) Եւ ետես զնա Սիւքեմ որդի Եմովրա Քոռեցի, որ իշխանն էր երկրին. եւ առ զնա, եւ ննջեաց ընդ նմա. եւ տառապեցոյց զնա:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: