Ծննդոց գրքի մեկնություն 37:1

Ա. Լոպուխին

Հակոբը բնակվում էր քանանացիների երկրում՝ այնտեղ, որտեղ պանդխտել էր իր հայրը: [1] (Սինոդական թարգ․)
   
   Որոշ դադարից հետո (Եսավի ազգաբանության ցանկը՝ գլ. 36–ում) վերադառնալով Հակոբին և նրա սերնդաբանությանը (հմմ. Ծննդ. 35:27-29) աստվածաշնչյան հեղինակը հիշեցնում է, որ Եսավի՝  Հակոբից բաժանվելուց   ու հեռանալուց  հետո (Ծննդ. 36:6-7) վերջինս Քանանում էր՝ այն  երկրում, որտեղ պանդխտել էր իր հայրը, որը թերևս հետագայում, ըստ Աստծո խոստման, Աբրահամի ու Հակոբի հետնորդների սեփականությունը պիտի դառնար, բայց այժմ միայն պանդուխտի երկիր էր (եբր. megurim բառն ըստ Միդրաշի մոտ է ger բառին՝  եկվոր, հավատադարձ, և ասում է, որ Իսահակը Աբրահամի և Հակոբի նման Քանանում ճշմարիտ հավատք ձեռք բերեց (Beresch. R. Par. 84, s. 409): Հակոբը մեծ մասամբ ապրել է Քեբրոնում (Ծննդ. 35:27, 37։14):
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) Յակոբը բնակւում էր Քանանացիների երկրում՝ այնտեղ, ուր պանդխտել էր իր հայրը
(Արարատ թարգ․) Եվ Հակոբը բնակվեց իր հոր պանդխտության երկրում՝ Քանանի երկրում:
(Գրաբար) Եւ բնակէր Յակոբ յերկրի ուր պանդխտեցաւ հայր նորա, յերկրին Քանանացւոց:


-