Սրբ. Եփրեմ Ասորի
Երեկոյեան նրանք լսեցին Տէր Աստծու՝ դրախտում շրջագայելու ոտնաձայնը, եւ Ադամն ու իր կինը Տէր Աստծուց թաքնուեցին դրախտի ծառերի մէջ:
Ինքը՝ բարերարը հանկարծակի չհայտնվեց, որպեսզի Ադամը և Եվան չվախենան նրանից և չծագեց, ինչպես փայլակը, որպեսզի նրանց հուզմունք չպատճառի, այլ իր ոտքերի ձայնն իրենից առաջ ուղարկեց, որպեսզի չզղջացող և չապաշխարող սրտին ապաշխարություն սովորեցնի: Եվ Աստծու՝ դրախտ իջնելով պատկերվեց նրա աշխարհ գալուստը և նրա ձայնը, որ եղավ նրանից առաջ՝ օծեց Հովհաննեսին, ով ուղարկվելու էր նրանից առաջ...
Ա. Լոպուխին
Օրվա հով ժամին նրանք լսեցին Տեր Աստծու ձայնը որ դրախտում շրջագայում էր, եւ Ադամն ու իր կինը Տեր Աստծու երեսից թաքնվեցին դրախտի ծառերի մեջ։ (Սինոդական թարգ․)[8]
Լսեցին Տեր Աստծու ձայնը որ դրախտում շրջագայում էր... Այս հատվածում, ակնհայտորեն, խոսքը գնում է Աստվածահայտնության այն դրսևորումներից մեկի մասին, որը բնութագրում է նախնական դարաշրջանը՝ Աստծո՝ մարդու հետ յուրահատուկ մերձեցման և անմիջական հարաբերությունների ժամանակաշրջանը: Ինչ վերաբերում է այդ աստվածահայտնության բնույթին, ապա, դատելով նկարագրությունից, այն հասանելի էր արտաքին զգայարաններին, հետևաբար, ուներ որոշակի բնույթ: Այս իրողությունը հաստատվում է նաև հետագա բոլոր տեքստերում: Այդ ամենում, ի վերջո, մեզ համոզում են համանման Սուրբ Գրային այլ արտահայտություններ (Ղևտ. 26։12, Բ Օր. 23։14–15, Բ Թագ. 5։24, Ելք. 9։23, Հոբ. 37։4–5, Սաղմ. 39։3 և այլն):
Օրվա հով ժամին... կամ հրեական տեքստին ավելի հարազատ թարգմանությամբ՝ «հովի փչելու պահին, իրիկնաժամին»: Ոմանք այստեղ տեսնում են Աստվածահայտնության ժամանակի մատնանշումը, ի մասնավորի երեկոյան զով ժամանակը: Ուրիշներն էլ՝ Նրա կերպարը (Հոբ. 38։1), այսինքն՝ Աստծո սիրառատ պատրաստակամությունը՝ ներելու մեղքի մեջ ընկած նախածնողներին, նրանց անկեղծ զղջման դեպքում:
Եվ ... թաքնվեցին... Անմեղությունն ու մաքրությունը կորցրած անկյալ մարդկանց հիվանդ խղճմտանքի վախն այնքան էր մթագնել նրանց մտավոր կարողությունները, որ վերջիններս մտածեցին թաքնվել Ամենատես և Ամենագո Աստծուց (Եր. 21։14, Ամոս. 9։3)՝ իրենց միամիտ կուրության մեջ ապաստարան փնտրելով դրախտի ծառերի տերևների տակ:
--------------------------------
[8](Էջմիածին թարգ․) Երեկոյեան նրանք լսեցին Տէր Աստծու՝ դրախտում շրջագայելու ոտնաձայնը, եւ Ադամն ու իր կինը Տէր Աստծուց թաքնուեցին դրախտի ծառերի մէջ:
(Արարատ թարգ․) Եվ լսեցին Տեր Աստծո ձայնը, որ օրվա զով ժամին շրջում էր պարտեզում: Եվ Ադամն ու իր կինը Աստծո երեսից թաքնվեցին պարտեզի ծառերի մեջ:
(Գրաբար) Եւ լուան զձայն զգնալոյ Տեառն Աստուծոյ ի դրախտի անդ՝ ընդ երեկս, և թաքեա՛ն Ադամ և կին իւր յերեսաց Տեառն Աստուծոյ՝ ի մէջ ծառոց դրախտին։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: