Ծննդոց գրքի մեկնություն 44:4

Ա․ Լոպուխին

4-6. Երբ նրանք դեռ շատ չէին հեռացել քաղաքից, Հովսեփն իր տան կառավարչին ասաց. «Վե՛ր կաց, հետապնդի՛ր այդ մարդկանց, և երբ հասնես,  ասա՛ իրենց. «Ինչո՞ւ բարության փոխարեն չարությամբ հատուցեցիք:«Ինչո՞ւ բարության փոխարեն չարությամբ հատուցեցիք: (ինչո՞ւ ինձնից գողացաք արծաթե սկիհը): [4] Դա այն գավաթը չէ՞, որով  խմում էր իմ տերը և գուշակություն էր անում»։ Արդ,  ձեր արածը չար գործ է: Նա հասավ նրանց և ասաց այդ խոսքերը: (Սինոդական թարգ․)
   
   Հովսեփն իր տան կառավարչին  շտապեցնում է, որ վերջինս իր եղբայրներին հետապնդի, այլապես նրանք իրենք կարող էին նկատել Բենիամինի մոտ եղած օտար իրը և վերադարձնել այն. այդ դեպքում Հովսեփի նպատակը չէր իրականանա: Հովսեփի եղբայրներին պետք է ցույց տրվեր իրենց արարքի խղճուկ լինելը
   1․ նրանք իրենց թույլ էին տվել վերցնել իրենց հանդեպ բարեհաճություն ցույց տված մադու սեփականությունը,
   2․ վերցնել Հովսեփին առօրյա կյանքում անհրաժեշտ իրն այն դեպքում, երբ
   3․ նրանք արդեն փորձով կարող էին իմանալ, որ Հովսեփը գուշակելու շնորհ ուներ, մասնավորապես իրենց կողմից վերցված գավաթով նա «գուշակում է» («նախեշ−յենաշեխ» − «սովորաբար գուշակում է»): Անշուշտ,  հնում շատ տարածված էր գավաթի միջոցով կատարվող գուշակությունը՝ «կիլիկոմանտիա»−ն (kulikomante…a, kuaqomante…a), որը ենթադրում էր բաժակի մեջ լցված ջրի մակերեսի վրա լույսի շողքի խաղի զննում  կամ էլ «հիդրոմանտիա»−ն,  երբ ջուրն էին գցում թանկարժեք իրեր և դրանց փայլի միջոցով գուշակում ապագան: Հնարավոր է, որ Հովսեփի գուշակության մասին նրա և իր տան կառավարչի կողմից անլուրջ տոնով է խոսվում (այսինքն՝ անլուրջ կերպով է խոսվում, քանի որ սա ուղղակի կեղծ և նրանց կողմից հորինված պարագա էր, քանզի ճշմարիտ Աստծու ծառա Հովսեփը չէր կարող սուտ գուշակությամբ զբաղվել): Գուշակության մասին հղումն անհրաժեշտ էր մեղադրանքին սոսկ հաստատուն բնույթ հաղորդելու համար:
--------------------------------
[4](Էջմիածին թարգ․) Երբ նրանք քաղաքից դուրս ելան, բայց դեռ հեռու չէին գնացել, Յովսէփն ասաց իր պալատի կառավարիչին. «Վե՛ր կաց, հետապնդի՛ր այդ մարդկանց, հասի՛ր նրանց ու ասա՛.«Ինչո՞ւ էք լաւութեան դիմաց վատութիւն անում:
(Արարատ թարգ․) Նրանք դեռ քաղաքից դուրս չէին եկել, երբ Հովսեփն իր տան վերակացուին ասաց. «Վե՛ր կաց, վազի՛ր այն մարդկանց ետևից, հասի՛ր նրանց և ասա. «Ինչո՞ւ բարության փոխարեն չարությամբ հատուցեցիք:
(Գրաբար) Եւ իբրեւ ելին ըստ քաղաքն, եւ չէին մեկնեալ ի բաց, ասէ Յովսէփ ցհազարապետն իւր, Արի պնդեաց զհետ արանցն, եւ հասցես նոցա: Եւ ասասցես. Զի՞ է զի հատուցէք չար փոխանակ բարեաց.