Ծննդոց գրքի մեկնություն 47:22

Ա․ Լոպուխին

Հովսեփը միայն քրմերի կալվածքները չգնեց, քանի որ փարավոնը քրմերին հողատարածք էր տվել, և նրանք սնվում էին իրենց հողերից, որ նրանց տվել էր փարավոնը: Այդ է պատճառը, որ նրանք չվաճառեցին իրենց կալվածքները: [22] (Սինոդական թարգ․)
   
Տե՛ս Ծննդոց գրքի մեկնություն գլուխ 47:13
--------------------------------
[22](Էջմիածին թարգ․) բացի քրմերի կալուածքներից, որովհետեւ Յովսէփը դրանք չգնեց, քանի որ փարաւոնը քրմերին առատօրէն պարգեւատրում էր, եւ նրանք սնւում էին այն պարգեւներով, որ նրանց էր տալիս փարաւոնը: Այդ է պատճառը, որ նրանք չվաճառեցին իրենց կալուածքները:
(Արարատ թարգ․) Միայն քրմերի հողերը չգնեց, որովհետև քրմերը փարավոնի կողմից մի որոշված բաժին ունեին և սնվում էին այդ բաժնից, որը նրանց տալիս էր փարավոնը: Այդ պատճառով քրմերն իրենց հողերը չվաճառեցին:
(Գրաբար) Բաց յերկրէ քրմացն, զի ոչ ստացաւ զնոսա Յովսէփ. քանզի տալով տայր պարգեւս քրմացն փարաւոնի. եւ ուտէին զպարգեւսն զոր տայր նոցա փարաւոն. վասն այնորիկ ոչ վաճառեցին զերկիրն իւրեանց: