Ա․ Լոպուխին
2-3. Եվ Հովսեփը իր բժիշկ ծառաներին հրամայեց, որ իր հորը զմռսեն, և նրանք զմռսեցին Իսրայելին: [2] Եվ լրացան նրա քառասուն օրերը, քանի որ այդքան էր պահանջվում զմռսելու համար, և եգիպտացիները նրա համար յոթանասուն օր սուգ արեցին: (Սինոդական թարգ․)
Զմռսումը՝ զուտ եգիպտական այդ սովորույթը, Հակոբի մարմնի վրա կատարվում է ոչ թե զմռսելու մասին նրա կտակի համաձայն, ինչպես ենթադրում էին ռաբբիները, այլ նրա, որպես [Եգիպտոսի] առաջին պաշտոնյայի հոր, նկատմամբ հարգանք արտահայտելու համար, ինչպես նաև դեպի Քանան սպասվող տեղափոխության ընթացքում մարմնի պահպանման նպատակով: Զմռսումը կատարում են Հովսեփի պալատական բժիշկները (եբրայերեն՝ «ropheim», Յոթանասնից՝ «ἐνταφιασταί», սլավոներեն՝ погребатели): Զմռսման ընթացքը մանրամասն նկարագրող Հերոդոտոսի վկայությամբ՝ դա կատարվում էր ταφιχευταί անունը կրող մասնագետների կողմից և ըստ աշխատանքի մանրակրկտության ու նյութերի թանկարժեքության՝ լինում էր երեք տեսակ (առաջին և ամենաթանկ եղանակը արժեր մեկ տաղանդ արծաթ, երկրորդը՝ միայն 50 մնաս): Զմռսման գործընթացն ըստ Դիոդոր Սիկիլացու և Հերոդոտոսի տևում էր եռեսունից մինչև յոթանասուն օր․ սուրբգրային պատումի համաձայն՝ քառասուն օր, որին եթե հավելենք սգի երեսուն օրերը (երեսուն օր հրեաները սգացել էին Ահարոնին․ Թվեր. 20:30 և Մովսեսին․ Բ. Օր. 34:8), ապա կստանանք Հակոբի վրա կատարած սգո յոթանասուն օրերը:
--------------------------------
[2](Էջմիածին թարգ․) Յովսէփը հրամայեց դի զմռսող իր սպասաւորներին զմռսել իր հօրը. զմռսողները զմռսեցին Իսրայէլին:
(Արարատ թարգ․) Եվ Հովսեփն իր բժիշկ սպասավորներին հրամայեց, որ զմռսեն իր հորը: Եվ բժիշկները զմռսեցին Իսրայելին:
(Գրաբար) Եւ հրաման ետ Յովսէփ ծառայից իւրոց դիազարդաց, պատել զհայրն իւր:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: