Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)
«Հիսուս նրան ասաց. «Ես կգամ ու կբժշկեմ նրան»»։
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 8:5
Հովհաննես Ծործորեցի (†1338)
Յիսուս նրան ասաց. «Ես կը գամ եւ կը բժշկեմ նրան»:
Հիսուսն ասաց նրան. «Ես կգամ ու կբժշկեմ նրան»:
Ճիշտ ասաց Սողոմոնը, որ [Տերը] «շնորհ է տալիս խոնարհներին» (Առակ. 3։34), որովհետև ինչ որ ուրիշ տեղ չարեց, այստեղ երևում է, որ արել է. ուրիշ տեղ միայն հավատ էր պահանջում, իսկ այստեղ ոչ միայն բժշկել է խոստանում, այլև [հարյուրապետի] տուն գնալ: Ինձ թվում է՝ կամենում է այդ մարդու առաքինությունն ու հավատը հրապարակել՝ միաժամանակ սովորեցնելով նաև այն, որ ուրիշ ոչինչ չի կարող Աստծուն դեպի մարդը խոնարհեցնել, քան մաքուր գործերը՝ անկեղծ հավատով հանդերձ:
Այլաբանորեն՝ «Կափառնաում»-ը թարգմանվում է պանդխտության կամ սպանության ագարակ 1, որն այս աշխարհն է՝ ըստ Դավթի. «Պանդխտությունս երկարեց» (հմմտ. Սաղմ. 119։5), և՝ «Պանդուխտ ու նժդեհ [եմ ես]» (հմմտ. Սաղմ. 38։ 13): Ուրեմն՝ երբ Խոսքն աշխարհ մտավ, [Նրան] մոտեցան կատարյալ արդարների խմբերը, որոնց ներկայացուցիչն է հարյուրապետը, և խնդրուաղաչում էին Տիրոջը մեր [մարդկային] բնության համար (որովհետև ինչ-որ առումով արդարները մարդկության հայրերն են)՝ [Տիրոջը] գութի շարժելով, թե մտքով չարչարվում ու տանջվում են և մարմնով էլ փտում մահվամբ: Ուստի [Տերն] ասաց. «Ես կգամ ու կբժշկեմ»: Եվ սա՝ իրապե՛ս. որովհետև՝ նախ՝ «Տերն Իրենից երկյուղածների կամքը կատարում է, [նրանց] աղոթքը [լսում]» (Սաղմ. 144։19), և երկրորդ՝ մեղքով հիվանդացած ու չարիքներով նեղություն կրող մեր բնությունը ուրիշ ոչ ոք չկարողացավ բժշկել, քան Ինքը՝ Իր գալստյամբ՝ ըստ այսմ. «Ո՛չ ինչ-որ պատգամավոր և ո՛չ հրեշտակ, այլ Ինքը Տե՛րը կգա ու կփրկի» (հմմտ. Ես. 63։9):
Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)
Յիսուս նրան ասաց. «Ես կը գամ եւ կը բժշկեմ նրան»:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 8:5
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: