Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 9:11

Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)

«Դա տեսնելով՝ փարիսեցիները Նրա աշակերտներին ասացին. «Ինչո՞ւ է ձեր վարդապետը մաքսավորների ու մեղավորների հետ ուտում և խմում»»։
   
    Մեկ այլ դեպքում, երբ նրանց (փարիսեցիներին) թվացել էր, թե աշակերտներն էին մեղանչում, այդժամ նրանք (փարիսեցիները) հանդիմանությամբ դիմեցին հենց Վարդապետին՝ ասելով. «Ահա Քո աշակերտները անում են մի բան, որ շաբաթ օրն անել օրինավոր չէ» (Մատթ. 12:2): Այստեղ, սակայն, փարիսեցիներն աշակերտների առաջ բամբասում են Ուսուցչի՛ մասին: Այս ամենը նրանք անում էին չար մտադրությամբ՝ ցանկանալով աշակերտներին հեռացնել իրենց Ուսուցչից (Վարդապետից՝ Քրիստոսից):
    ;

Հովհաննես Ծործորեցի (†1338)

Երբ փարիսեցիները այդ տեսան, ասացին նրա աշակերտներին. «Ինչո՞ւ է ձեր վարդապետը մաքսաւորների ու մեղաւորների հետ ուտում»:
   

    Երբ փարիսեցիները տեսան, ասացին Նրա աշակերտներին. «Ձեր Ուսուցիչն ինչո՞ւ է մաքսավորների և մեղավորների հետ ուտում»:

    Նախ՝ իրենց մտքում նախանձում էին մեղավորների փրկությանը, և դա սատանայի գործ է: Եվ երկրորդ՝ փարի-սեցիները ցանկանում էին բոլորովին բաժանել [Հիսուսին ու Նրա աշակերտներին] միմյանցից, որովհետև Նրա ո՛չ հրաշքներից, ո՛չ էլ խոսքերից չէին պատկառում, այլ մերթ Ուսուցչին էին աշակերտների առաջ վատաբանում, մերթ աշակերտ\ներին՝ Ուսուցչի մոտ, թե՝ «Ահա Քո աշակերտներն անում են մի բան, որն իրավունք չկա գործելու շաբաթ օրը» (Մատթ. 12։2), և այսպիսի կեղծավորությամբ կամենում էին աշա-կերտների հանդեպ Ուսուցչի գութը վերացնել, ինչպես որ այժմ էլ հնար էին բանեցնում Ուսուցչի հանդեպ աշակերտների [վստահությունն ի չիք դարձնել]՝ որպես թե ասելով. «Եթե ձեր Ուսուցիչն արդար է, չպիտի ճաշի մեղավորների հետ, իսկ եթե մեղավոր է, վայել չէ, որ Նրան աշակերտեք»:
   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

Երբ փարիսեցիները այդ տեսան, ասացին նրա աշակերտներին. «Ինչո՞ւ է ձեր վարդապետը մաքսաւորների ու մեղաւորների հետ ուտում»
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 9:9