Ա. Լոպուխին
«Նա անարգեց երդումը՝ դրժելով ուխտը, և ահա նա իր ձեռքը տվեց և արեց այս ամենը․ նա չի փրկվելու»։ [18] (Սինոդական թարգ․)
Ելնելով Սեդեկիայի նկատմամբ Աստծո սահմանած պատժի նկարագրությունից՝ մարգարեն դարձյալ վերադառնում է նրա գործած մեղքին, որի մասին նախկինում այդքան շատ խոսվել էր: Հին ժամանակներում բարոյական այն պարտականությունները, որոնք առնչվում էին թշնամիներին (ինչպիսին էր, օրինակ, Նաբուգոդոնոսորը՝ Հրեաստանի համար), ընդհանուր առմամբ մարդկանց առջև այդքան էլ խստությամբ դրված չէին՝ ի տարբերություն ընկերների հանդեպ ունեցած պարտավորությունների։ Եվ եթե մարգարեն այդքան մեծ կարևորություն է տալիս Սեդեկիայի անհավատարմությունը, ապա դա ուներ իր հատուկ պատճառները, որոնց մասին Եզեկիելը խոսում է 19-րդ համարում։ Այսպիսով՝ 18-21-րդ համարներում Սեդեկիայի մեղքը սկսում է դիտարկվել բոլորովին նոր տեսանկյունից՝ էլ ավելի մեծացնելով այդ մեղքի ծանրությունը՝ որպես Աստծո անունով հնչեցված երդման դրժում:
«Իր ձեռքը տվեց» - այսինքն՝ ձեռքը մեկնեց փարավոնին։ Իրար հետ պայմանավորվածություն ձեռք բերող կողմերը միմյանց ձեռք էին սեղմում (Երեմ. 50:15, Եզր․ 10:19, Գաղ․ 2։9 և այլ տեղիներ)։
--------------------------------
[18](Էջմիածին թարգ․) որ անարգեց երդումը, դրժեց ուխտը: Եւ ահա մատնել եմ նրա՝ Բաբելոնի թագաւորի ձեռքը, այս բոլորը բերել եմ նրա գլխին: Մի՞թէ փրկուելու է:
(Արարատ թարգ․) Քանի որ նա անարգեց երդումը և դրժեց ուխտը և ահա նա իր ձեռքը տվեց և արեց այս ամենը, նա չի ազատվելու»։
(Գրաբար) զի անարգեաց զերդումն, և ա՛նց զուխտիւն. և ահա ետու 'ի ձեռս նորա, ա արարի զայս ամենայն ընդ նմա, միթէ ապրեսցէ՞:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: