Եզեկիելի մարգարեության մեկնություն 18։8

Ա. Լոպուխին

«Վաշխով փող չի տալիս և տոկոս չի վերցնում, անիրավությունից հետ է պահում իր ձեռքը, արդար դատաստան է տեսնում մարդու և մարդու միջև»։ [8] (Սինոդական թարգ․)
   
   «Վաշխով» - միգուցե այստեղ խոսքն ավելի մեծ տոկոսների մասին է՝ առ ի համեմատություն «տոկոսով գումար տալու» գործողության։ Վաշխով փող տալու անվիճելի արգելքը Մովսեսը հաճախ էր կրկնում (Ելք 22:24 և այլ տեղիներ, սակայն հակառակ սրան՝ Բ Օրինաց 23:21-րդ համարում թույլատրվում է տոկոսով գումար տալ օտարազգիներին)։ Հնուց ի վեր հրեաների մեջ տարածված այդ սովորության աստվածաշնչյան արգելքը մեր աչքերի առջև է ներկայանում որպես ժամանակակից առևտրային հարաբերությունների տեսանկյունից անհասանելի թվացող մի վսեմագույն երևույթ:
   «Անիրավությունից հետ է պահում իր ձեռքը» - այսինքն՝ հեռու է մնում ցանկացած տեսակի անարդարությունից, ինչպիսին էր, օրինակ, հետագայում հիշատակվող պարագան՝ անարդար դատաստան տեսնելուց զգուշանալը:
   «Արդար դատաստան է տեսնում մարդու և մարդու միջև» - այստեղ նկատի է առնվում հավաքական դատական խորհուրդը, որի անդամ կարող էր լինել յուրաքանչյուր չափահաս անձ՝ հանդես գալով որպես դատավոր։
   
Տե՛ս Եզեկիելի մարգարեության մեկնություն գլուխ 18:5
--------------------------------
[8](Էջմիածին թարգ․) իր դրամը փոխ չի տալիս ու տոկոսով յետ չի պահանջում, ձեռք է քաշում անիրաւութիւնից, արդար դատաստան է տեսնում մարդու եւ նրա ընկերոջ միջեւ,
(Արարատ թարգ․) վաշխով փող չտա և տոկոս չառնի, իր ձեռքն անիրավությունից հետ պահի, ճշմարիտ դատաստան անի մարդու և մարդու միջև,
(Գրաբար) զարծաթ իւր ‘ի վարձու ո՛չ տացէ, և տոկոսեօք անդրէն ո՛չ պահանջիցէ. յանիրաւութենէ զձեռս իւր դարձուցանիցէ. դատաստան արդար առնիցէ ընդ այր և ընդ ընկեր իւր: