Եզեկիելի մարգարեության մեկնություն 20։27

Ա. Լոպուխին

«Ուստի խոսի՛ր Իսրայելի տան հետ, մարդո՛ւ որդի, և ասա՛ նրանց․ «Այսպես է ասում Տեր Աստված. «Ահա թե նաև ինչպես հայհոյեցին Ինձ ձեր հայրերը՝ անհավատարմությամբ գործելով Իմ դեմ»»։ [27] (Սինոդական թարգ․)
   

    «Ահա թե նաև ինչպես հայհոյեցին Ինձ» - մարգարեն պատրաստվում է մատնանշել նաև Իսրայելի կողմից գործված ամենածանր մեղքը՝ քանանական անբարոյական պաշտամունքները:
--------------------------------
[27](Էջմիածին թարգ․) «Ուստի խօսի՛ր Իսրայէլի այդ տան հետ, մարդո՛ւ որդի, ու ասա՛ դրանց. «Այսպէս է ասում Ամենակալ Տէրը. ձեր հայրերը սաստիկ բարկացրին ինձ իմ հանդէպ իրենց գործած մեղքերով.
(Արարատ թարգ․) Ուստի խոսի՛ր Իսրայելի տան հետ, մարդո՛ւ որդի, և նրանց ասա՛. Այսպես է ասում Տեր Աստված. "Դեռ սրանով էլ նախատեցին ինձ ձեր հայրերը՝ իմ դեմ անհավատարիմ լինելով։
(Գրաբար) Վասն այդորիկ խօսեա՛ց ընդ ծերս տանդ Իսրայէլի, որդի մարդոյ՝ և ասասցես ցդոսա. Ա՛յսպէս ասէ Ադովնայի Տէր. Մինչև ցա՛յսչափ բարկացուցին զիս հարքն ձեր յանցանօքն իւրեանց զոր յանցեան առ իս: