Ա. Լոպուխին
«Եվ Ես ձեռքերս միմյանց պիտի խփեմ և պիտի հագեցնեմ Իմ զայրույթը։ Ես՝ Տերս, խոսեցի»։ [17] (Սինոդական թարգ․)
Նույնիսկ Ինքը՝ Աստված, ինչպես որ անում էր մարգարեն 14-րդ համարում, ծափ պիտի զարկի (սա արտահայտիչ մարդակերպության՝ անթրոպոմորֆիզմի դրսևորում է)՝ ականատես լինելով Իսրայելի թշնամիների հաջողություններին. ահա թե որքան շատ էր Տերը հեռացել Իր ժողովրդից և որքան մեծ էր Նրա զայրույթը վերջինիս դեմ:
--------------------------------
[17](Էջմիածին թարգ․) ես էլ այնտեղ եմ լինելու, ծափ եմ զարնելու եւ թռչկոտելու եմ, բարձրացնելու եմ ձայնս. ես՝ Տէրս խօսեցի»:
(Արարատ թարգ․) Ես էլ ձեռքերս միմյանց պիտի խփեմ և իմ զայրույթը պիտի հագեցնեմ։ Տերը՝ ես եմ խոսել»։
(Գրաբար) և ես անդ ծա՛փս հարից, և կայթեցից, և արձակեցից զբարբառ իմ. ե՛ս Տէր խօսեցայ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: