Ա. Լոպուխին
«Եվ նստեցին մի հոյակապ բազմոցի վրա, որի առաջ պատրաստված սեղան կար, և որի վրա դու դրեցիր Իմ անուշահոտ խունկն ու Իմ յուղը»։ [41] (Սինոդական թարգ․)
«Հոյակապ բազմոց» - սլավոներենում ավելի ստույգ՝ ծածկված անկողնում։ Խոսքը մի այնպիսի բազմոցի մասին է, որի վրա գորգեր էին փռված և բարձեր էին գցված։ Այստեղ մատնացույց է արվում բաբելոնական Մելիթթայի անբարոյական պաշտամունքը։
«Սեղան կար, և որի վրա դու դրեցիր․․․» - «կերակուր, որը չափից շատ ուտելուց քո մեջ ցանկություն առաջացավ սիրեկաններիդ նկատմամբ» (Հերոնիմոս Երանելի): Իհարկե, գլխավորաբար խոսքը զոհաբերության խնջույքների մասին է։
«Իմ անուշահոտ խունկն ու Իմ յուղը» - խունկն ու յուղն արգելված էր օգտագործել կենցաղային կիրառության մեջ, և այդ արգելքն ուղեկցվում էր ժողովրդի միջից վերացվելու սպառնալիքով (Ելք 30:32, 33): Մինչդեռ հանդիսավոր խնջույքների ժամանակ մարդիկ սովորաբար իրենց օծում էին անուշահոտություններով (Ամ․ 6:6, Սաղմ․ 22:5, Ղուկ․ 7:46) և, ինչպես ցույց է տալիս այս հատվածը, հաճախ օծվում էին այն միևնույն բաղադրությունն ունեցող յուղերով, որոնցով օծվում էին քահանաները, և խնջույքի սենյակը լցվում էր խնկի բույրով (Առակ․ 7։17): Սակայն այստեղ, ինչպես 16։8-րդ համարում էր, թվում է, թե ավելի շուտ նկատի են առնվում այս սրբազան նյութերի պաշտամունքային կիրառությունը կուռքերի համար։
--------------------------------
[41](Էջմիածին թարգ․) զարդեղէնով զարդարւում ու նստում էիր զարդարուած գահաւորակի վրայ: Սեղան էիր գցում նրանց առջեւ, իմ խունկն ու իւղը վերցնում էիր եւ զուարճանում նրանց հետ:
(Արարատ թարգ․) Պատվական բազմոցի վրա նստեցիր, և պատրաստված սեղան կար նրա առաջ, և իմ խունկն ու իմ յուղը դրեցիր նրա վրա։
(Գրաբար) և նստէիր ‘ի գահոյս զարդարեալս. և սեղա՛ն յօրինեալ՝ և դնէիր առաջի. և զխունկս իմ և զեւղսն առնուիր՝ և ուրա՛խ լինէիր ընդ նոսա.
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: