Ա. Լոպուխին
«Քո սահմանները ծովերի սրտում են. քեզ կառուցողները կատարելագործեցին քո գեղեցկությունը»։ [4] (Սինոդական թարգ․)
«Սահմանները» - եբրայեցերեն «գեվուլ» բառը կարող է նշանակել նաև «եզր» (Եզեկ․ 43:20), «ելուստ» (40:12), իսկ ահա նավի հետ առնչությամբ (որը և քննարկվում է այստեղ, քանի որ Տյուրոսը համեմատվում է հենց նավի հետ)՝ հնարավոր է, «տախտակամած»: Յոթանասնից թարգմանությունը նույնպես, հավանաբար, սույն բառը համարել է նավի հետ կապված մի եզրույթ, քանի որ Յոթանասնից թարգմանիչները հանգել են այս տառադարձությանը. «Բէէլիմ ծովերի սրտում» - «τω Βεελειμ», գուցե ավելի ճիշտ կլինի՝ «Բէէլիմյան ծովերի սրտում»:
«Ծովերի սրտում» - ասել է թե՝ «ծովի մեջ», որն իր մեծությամբ ու հեղեղապտույտներով, իսկապես որ, արժանի էր «ծովեր» (Միջերկրական) անվանմանը։ Տյուրոս կղզու և մայրցամաքի միջև գտնվող նեղուցը 4 աստիճանի է եղել (Movers, Phonic. II, 1, 223)։
«Կառուցողները կատարելագործեցին քո գեղեցկությունը» - այսինքն՝ այն այնքան գեղեցիկ դարձրին, որ դրանից ավելի գեղեցիկ չէր էլ կարող լինել:
--------------------------------
[4](Էջմիածին թարգ․) Դու ասում էիր՝ «Ես եմ ինձ զարդարել իմ գեղեցկութեան զարդով, Բէէլէմ ծովի սրտում»: Մինչդեռ քո զաւակներն են զարդարել քեզ:
(Արարատ թարգ․) Ծովի սրտում էին քո սահմանները. քեզ կառուցողները կատարելագործեցին քո գեղեցկությունը։
(Գրաբար) 'ի սիրտ ծովու Բէէլիմայ։ Սահմանակիցք քո որդիքն քո զարդարեցին զքեզ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: