Ա. Լոպուխին
«Որովհետև դու մշտնջենական թշնամություն ունեիր և դու Իսրայելի որդիներին սրի ձեռքը մատնեցիր նրանց դժբախտության ժամանակ, նրանց վերջնական կործանման ժամանակ»։ [5] (Սինոդական թարգ․)
«Մշտնջենական թշնամություն» - Եդոմի և Իսրայելի միջև այդ թշնամությունը սկսվել էր դեռևս նրանց մոր արգանդում (Ծննդ. 25:22-րդ և հաջորդող համարները, 27:37-րդ համարը), երբևէ չէր դադարել (Ամ․ 1:11) և բացահայտվել էր հատկապես քաղդեական նվաճումների ժամանակ (Սաղմ. 136:7):
«Սրի ձեռքը մատնեցիր» - Տե՛ս Երեմիայի մարգարեության 18։21-րդ համարի և Սաղմոսաց գրքի 62։11-րդ համարի մեկնությունները։
«Նրանց դժբախտության ժամանակ» - նկատի է առնվում թագավորության կործանումը քաղդեացիների կողմից (Աբդ․ 1:13-14):
«Նրանց վերջնական կործանման ժամանակ» - տե՛ս Եզեկիելի մարգարեության 21։29-րդ համարի բացատրությունը։
Տե՛ս Եզեկիելի մարգարեության մեկնություն գլուխ 35։1
--------------------------------
[5](Էջմիածին թարգ․) Այն բանի համար, որ յաւէտ թշնամի եղար ու դարանակալը, նստում էիր նենգութեամբ Իսրայէլի տանը թշնամիների սրի միջոցով, երբ նա նեղութեան մէջ էր, եւ երբ անիրաւութիւնը հասել էր իր վախճանին,
(Արարատ թարգ․) Որովհետև դու մշտնջենական ատելություն տածեցիր և Իսրայելի որդիներին սրի մատնեցիր նրանց պատուհասի ժամանակ, նրանց անօրենության վերջին պատժի ժամանակ"։
(Գրաբար) Փոխանակ զի եղեր 'ի թշնամութիւն յաւիտենից, և դարանակալ նստէիր նենգութեամբ տանն Իսրայէլի, 'ի ձեռն թշնամեաց սրոյ' ի ժամանակի նեղութեան, 'ի ժամանակի անիրաւութեան յետին վախճանի։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: