Եզեկիելի մարգարեության մեկնություն 36։25

Բացատրական աստվածաշունչ, Ա. Պ. Լոպուխինի (†1904)

«Եվ ձեզ վրա մաքուր ջուր պիտի ցողեմ, ու դուք պիտի մաքրվեք ձեր բոլոր պղծություններից, ու ձեր բոլոր կուռքերից պիտի մաքրեմ ձեզ»։ [25] (Սինոդական թարգ․)
   
   Ջրով ցողելու սովորությունը վերցված է այն լվացումից, որը մի շատ հին ծիսակատարություն էր և նախորդում էր ցանկացած տեսակի աստվածապաշտական ծառայության (Ծննդ․ 35:2-րդ, Ելք 30:17-րդ համարներ և այլ տեղիներ): Թարգումում ասվում է. «Ես թողություն եմ տալու ձեր մեղքերին», ինչը որ տեղի էր ունենում մաքրության ջուր ցողելու և մեղքերի համար մատուցված երինջի մոխրի միջոցով:

   «Մաքուր» - այստեղ մատնացույց է արվում հենց մաքրագործող նշանակություն ունեցող ջուրը՝ ի տարբերություն այն ջրի, որն օգտագործվում էր ոռոգման նպատակով: Սա շատ հստակ ցուցում է Մկրտության խորհրդի վերաբերյալ:

   «Ու ձեր բոլոր կուռքերից պիտի մաքրեմ ձեզ» - այդ գործընթացը տեղի ունեցավ նաև հետգերության շրջանում ապրող հրեության մեջ, չնայած որ միայն քրիստոնեությունն է մարդու սիրտն ամբողջովին մաքրազարդել հեթանոսական ամեն տեսակի երևույթից։
--------------------------------
[25](Էջմիածին թարգ․) Ձեզ վրայ սուրբ ջուր եմ ցանելու, եւ դուք մաքրուելու էք ձեր բոլոր պղծութիւններից. ձեր բոլոր կուռքերից մաքրելու եմ ձեզ:
(Արարատ թարգ․) Եվ ձեզ վրա մաքուր ջուր պիտի ցողեմ, ու պիտի մաքրվեք. ձեր բոլոր անմաքրություններից ու ձեր բոլոր կուռքերից պիտի մաքրեմ ձեզ։
(Գրաբար) Եւ ցանեցից ‘ի վերայ ձեր ջուր սուրբ, և սրբեսջիք յամենայն պղծութեանց ձերոց, և յամենայն կռոց ձերոց սրբեցից զձեզ.