Ա. Լոպուխին
«Եվ ինձ ասաց. «Մարդո՛ւ որդի, ահա Ես Երուսաղեմում պիտի կոտրեմ հացի գավազանը, և նրանք հացը կշռով ու տրտմությամբ պիտի ուտեն, և ջուրը չափով ու հուսահատությամբ պիտի խմեն»»։ (Սինոդական թարգ․)[16]
«Հացի գավազանը» - այս արտահայտությունը եբրայիզմի դրսևորում է։ Այն նշանակում է «հաց, որն ամրացնում է մարդու զորությունը» (այդ մասին խոսվում է նաև Եզեկ․ 5։16-րդ, 14։13-րդ և Ես․ 3։1-ին համարներում)։
«Նրանք հացը կշռով ու տրտմությամբ պիտի ուտեն, և ջուրը չափով ու հուսահատությամբ պիտի խմեն» - այսինքն՝ պիտի ուտեն և խմեն «անհանգստության մեջ» (Վուլգաթա)՝ ա՛յն պատճառով, քանի որ թե՛ մեկը (հացը) և թե՛ մյուսը (ջուրը) շուտով սպառվելու են։
Տե՛ս Եզեկիելի մարգարեության մեկնություն գլուխ 4:4
--------------------------------
[16](Էջմիածին թարգ․) Եւ Տէրն ինձ ասաց. «Մարդո՛ւ որդի, ահա ես վերացնում եմ Երուսաղէմում հացի պաշարը. թող հացը կշռով ու կարօտով ուտեն, ջուրն էլ չափով ու կարօտութեամբ խմեն,
(Արարատ թարգ․) Եվ ինձ ասաց. «Մարդո՛ւ որդի, ահա Երուսաղեմում ես պիտի կոտրեմ հացի գավազանը նրանք հացը կշռով ու տագնապով պիտի ուտեն, իսկ ջուրը չափով ու սարսափով պիտի խմեն։
(Գրաբար) Եւ ասէ ցիս Տէր. Որդի՛ մարդոյ, ահաւանիկ ես բեկանեմ զհաստատութիւն հացի յԵրուսաղէմ. և կերիցեն հաց կշռով՝ և կարօտանաց, և ջուր չափով՝ և կարօտութեամբ արբցեն․
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: