Ա. Լոպուխին
«Վերին սենյակները նեղ էին, որովհետև ցուցասրահները նրանցից ավելի շատ տեղ էին վերցնում՝ ի տարբերություն շենքի ստորին և միջին սենյակների»։ [5] (Սինոդական թարգ․)
Սենյակների, այսինքն՝ դրանց շենքերի ճարտարապետությունն իրենից մի հակադրություն է ներկայացնում՝ տաճարի կողային սենյակների ճարտարապետության հետ համեմատությամբ. դրանք վերևում գնալով ավելի էին ընդարձակվում (Եզեկ․ 41:7), իսկ սրանք գնալով ավելի նեղանում էին։ «Վերին սենյակները նեղ («կեցուրոտ» - Ես․ 28։20, Վուլգաթայում՝ «himiliora») էին, որովհետև ցուցասրահները (Վուլգաթայում՝ «quae ex illis eminebant») նրանցից ավելի շատ («յոկմու» - «ուտում են») տեղ էին վերցնում՝ շենքի («բինյան»-ն այստեղ արդեն սենյակների շենքն է, որը, հետևաբար, նույնքան քիչ էր նման «բայթ»-ին, այսինքն՝ «տուն» բառին, որքան տաճարի արտաքին պատն ու հետևի շենքը, որն այդ բառով էր կոչվում Եզեկ․ 40:5-րդ և 41:12-րդ համարներում) ստորին և միջին սենյակների դիմաց (կիրառված է «մէ» համեմատական մասնիկը, որը թույլ է տալիս բառը թարգմանել «ի տարբերություն» իմաստով)»։
--------------------------------
[5](Էջմիածին թարգ․) Անցուղիներ կային նաեւ վերնատներում, որովհետեւ սիւները չորս կողմում, ներքեւից վերեւ, խառն էին: Խառն էին նաեւ անջրպետները եւ շրջանաձեւ սիւները, անջրպետներն ու յենափայտերը, որովհետեւ եռայարկ էին:
(Արարատ թարգ․) Վերին սենյակները նեղ էին, որովհետև խորշերը նրանցից ավելի տեղ էին վերցնում, քան շենքի վարի և միջին հարկերից։
(Գրաբար) Եւ գնացք 'ի վերնատունսն նոյնպէս, զի խառնեալ էին սիւնքն շրջանակաւ 'ի ներքուստ մինչև 'ի վեր. և անջրպետն նոյնպէս. և սիւնքն շրջանակօք, և անջրպետք և մոյթք.

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: