Ա. Լոպուխին
«Եմաթ, Բերոթա, Սիբրայիմ, Դամասկոսի և Եմաթի շրջանների միջև գտնվող Ասեր-Աթիքոն, որ Ավրանի սահմանին է»։ [16] (Սինոդական թարգ․)
«Եմաթ» - եբրայեցերենում` «Համաթ» (տե'ս Թվ. 34:8-րդ համարի բացատրությունը): Այն գտնվում էր Հերմոնի ստորոտում, այժմ կոչվում է «Գամա» և բավականին նշանակալից քաղաք է: Յոթանասնից թարգմանության մեջ սույն քաղաքի վերաբերյալ տե՛ս նախորդ համարը: Հաջորդիվ հիշատակվող քաղաքները հավանաբար կազմում էին հյուսիսից մինչև արևելք ընկած սահմանագիծը։
«Բերոթա» - «Բերոֆ»: Բառացիորեն` «Բերոթայ» – Բ Թագ. 8:8: Այս վայրը պատկանում էր Սուբայի թագավորությանը և գրավվել էր Դավիթ թագավորի կողմից: Սա պետք է որ լինի ներկայիս Բերեյթան բնակավայրը` Անտիլիբանի արևմտյան ստորոտներում: Յոթանասնից թարգմանության մեջ` «Մաավֆիրս» (գուցե` Համաթ + Բերո՞թ):
«Սիբրայիմ» - այս անունը հիշատակվում է միայն այստեղ, սակայն այն նմանահունչ է և իր զբաղեցրած աշխարհագրական դիրքով պետք է որ նույնական լինի «Ցիֆրոն» (սլավոներենում` «Զեֆրոն») բնակավայրի հետ (Թվ. 34:9), կամ գուցե նույնն է, ինչ Համաթի և Էմեսայի միջև գտնվող «Ցաֆերան»-ը, կամ էլ` Դամասկոսից դեպի հյուսիս-արևելք ընկած «Ցիֆրան»-ը: Յոթանասնից թարգմանության մեջ` «Եվրամիլին»...
«Դամասկոսի և Եմաթի շրջանների միջև գտնվող (եբրայեցերենում - «asher»)» - այս բնութագրումը կարող է վերաբերել ինչպես ամենավերջում հիշատակված Սիբրայիմ քաղաքին, այդպես էլ նախորդ բոլոր երեք քաղաքներին…
Տե՛ս Եզեկիելի մարգարեության մեկնություն գլուխ 47:13
--------------------------------
[16](Էջմիածին թարգ․) ու բաժանում է դէպի Հելլադայի, Եմաթի, Բերոթի, Սաբարսիմի ճանապարհը, Դամասկոսի ու Եմաթի սահմանների միջեւ, - լինելու են Աւնանի բնակավայրերը, որ աւրանցիների սահմաններում են:
(Արարատ թարգ․) Բերոթա, Սիբրայիմ, որ Դամասկոսի սահմանի և Եմաթի սահմանի միջև է, մինչև Ասեր-Աթիքոն, որ Ավրանի սահմանն է։
(Գրաբար) և Եմաթայ, և Բերովթայ, Սաբարսիմայ. ‘ի մէջ սահմանացն Դամասկոսի, և ‘ի մէջ սահմանացն Եմաթայ՝ բնակութիւնք Աւնանայ որ են ‘ի սահմանս Աւրանացւոց:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: