Ելից գրքի մեկնություն 5։4

Ա․ Լոպուխին

4-5․Եվ եգիպտացիների արքան նրանց ասաց. «Մովսես և Ահարոն, դուք ինչո՞ւ եք ժողովրդին կտրում իրենց գործից: Գնացե՛ք ձեր գործին»: [4] Եվ փարավոնն ասաց. «Ահա հիմա բազմացել է երկրի ժողովուրդը, և դուք նրանց կտրում եք իրենց աշխատանքներից»: (Սինոդական թարգ․)
   
   Նմանատիպ մտքի տարածումը աննկարագրելիորեն վտանգավոր է դառնում առհասարակ մեծաթիվ «երկրի ժողովուրդների» միջավայրում, այսինքն՝ բանվոր դասակարգի համար (Երեմ. 6:25, Եզեկ. 7:27): Այն կարող էր հող նախապատրաստել դժգոհությունների համար, որից էլ կարող էր խռովություն ծագել:
--------------------------------
[4](Էջմիածին թարգ․) Եգիպտացիների արքան նրանց ասաց. «Մովսէս եւ Ահարոն, դուք ինչո՞ւ էք մարդկանց կտրում իրենց գործից: Ամէն մէկը թող գնայ իր գործին»:
(Արարատ թարգ․) Եվ Եգիպտոսի թագավորն ասաց նրանց. «Ո՛վ Մովսես և Ահարոն, ինչո՞ւ եք ժողովրդին հետ պահում իրենց գործերից: Գնացե՛ք ձեր գործին»:
(Գրաբար) Եւ ասէ ցնոսա արքայն Եգիպտացւոց. Ընդ է՞ր դու Մովսէս եւ Ահարոն խափանէք զժողովուրդն ի գործոյ իւրեանց. երթայք յիւրաքանչիւր գործ իւր: