Ելից գրքի մեկնություն 9։7

Ա․ Լոպուխին

Փարավոնը մարդ ուղարկեց ու տեսավ, որ ահա Իսրայելի անասուններից մեկն անգամ չէր սատկել: Բայց փարավոնի սիրտը կարծրացավ, և նա ժողովրդին չարձակեց: (Սինոդական թարգ․)[7]
   

   Այնուամենայնիվ, չնայած Բարձրյալի զորության հավաստիությանը, որով Նա, կանխագուշակության համաձայն, պահպանեց Իր ժողովրդի անասուններին, փարավոնը, միևնույն է, ազատ չի արձակում հրեաներին: Պատճառները, ամենայն հավանականությամբ, նրանք են, որ նոր պատիժը, շոշափելի լինելով աղքատների համար, անձամբ փարավոնին առանձնապես վնաս չհասցրեց: Այս նկատառումներից ելնելով էլ նա նախընտրում էր ավելի փոքր պատուհասները տանել, քան թե բախվել մեծ արհավիրքի, այն է թե՝ զրկվել ձրի աշխատուժից:
--------------------------------
[7](Էջմիածին թարգ․) Երբ փարաւոնը տեսաւ, որ իսրայէլացիների ոչ մի անասուն չի ոչնչացել, կարծրացաւ նրա սիրտը, եւ նա ժողովրդին չարձակեց:
(Արարատ թարգ․) Եվ փարավոնը մարդ ուղարկեց ու տեսավ, որ ահա Իսրայելի հոտերից մեկն անգամ չէր սատկել: Եվ փարավոնի սիրտը խստացավ ու չարձակեց ժողովրդին:
(Գրաբար) Իբրեւ ետես փարաւոն, թէ ոչ ծախեցաւ յանասնոց որդւոցն Իսրայէլի եւ ոչ ինչ. ծանրացաւ սիրտ նորա, եւ ոչ արձակեաց զժողովուրդն: