Ա. Լոպուխին
Եվ Տիրոջ խոսքի համաձայն է լինելու նրանց հետ. «Պատվիրանը պատվիրանի վրա, պատվիրան առ պատվիրան, կանոնը կանոնի վրա, կանոն առ կանոն, այստեղ մի փոքր, այնտեղ մի փոքր, այնպես որ նրանք կգնան ու մեջքի վրա կընկնեն և ջարդուփշուր կլինեն, կընկնեն ցանցն ու կբռնվեն»։ [13] (Սինոդական թարգ․)
«Տիրոջ խոսքի համաձայն» – ավելի ճիշտ՝ «ըստ Տիրոջ խոսքի», ասել է թե՝ հրեաները ճշմարիտ մարգարեների միջոցով հռչակվող Տիրոջ խոսքին մշտապես վերաբերվում էին որպես ինչ-որ ձանձրացնող, առաջնորդության տեսանկյունից անպետք մի խրատի, որում անընդհատ նույն բանն էր կրկնվում։ Մարգարեական խոսքերի նկատմամբ այդպիսի վերաբերմունքի հետևանքը Եսային ներկայացնում է համարի երկրորդ հատվածում. հրեաները գերության պիտի մատնվեն։
--------------------------------
[13](Էջմիածին թարգ․) Հետեւապէս նրանց է ուղղուած Տիրոջ խօսքը. «Ընդունի՛ր նեղութիւններ նեղութիւնների վրայ. ընդունի՛ր կասկածներ կասկածների վրայ: Մի քիչ էլ, մի քի՛չ էլ ընդունիր, մինչեւ որ գնան, թիկունքի վրայ տապալուեն, խորտակուեն, տանջուեն ու մեռնեն»:
(Արարատ թարգ․) Ուստի նրանց լինելու է Տիրոջ խոսքը. «Հրաման հրամանի վրա, հրաման հրամանի վրա, լար լարի վրա, լար լարի վրա. մի քիչ այստեղ, մի քիչ այնտեղ», որպեսզի գնան և մեջքի վրա ընկնեն ու ջարդվեն, որոգայթի մեջ ընկնեն ու բռնվեն։
(Գրաբար) Եւ եղիցի նոցա բանն Տեառն` նեղութիւնք ի վերայ նեղութեանց: ընկալ, ընկալ կասկածանս ի վերայ կասկածանաց: Փոքր մեւս եւս. փոքր մեւս եւս` մինչ գնասցեն, եւ յետս ընդդէմ կործանեսցին. եւ խորտակեսցին եւ չարչարեսցին եւ սատակեսցին:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: