Եսայու մարգարեության մեկնություն 43:12

Ա. Լոպուխին

«Ես կանխագուշակեցի և փրկեցի ու հայտարարեցի, և դուք ուրիշ մեկին չունեք, և դուք Իմ վկաներն եք,-ասում է Տերը,- որ վկայում եք, թե՝ Ես Աստված եմ»: [12] (Սինոդական թարգ․)
   
   «Ես կանխատեսեցի և փրկեցի ու հայտարարեցի»: Այս խոսքերում, բացի Աստվածային մարգարեությունների իրականացման մասին ընդհանուր գաղափարից, առկա է նաև ավելի մասնավոր ակնարկ Սենեքերիմի հարձակումներից Երուսաղեմի անմասն մնալու մասին, որը հայտարարվում է Եսայի մարգարեի շուրթերով (Ես. 37:33-36, հմմտ. Դ Թագ. 19:20-35): Դա մի իրադարձություն էր, որը նախապես կանխագուշակվել էր Եսայու կողմից, իսկ հետագայում հենց նույն մարգարեի շուրթերով էլ փառաբանվել էր:
--------------------------------
[12](Էջմիածին թարգ․) Յայտնեցի եւ փրկեցի. նախատեցի, ու ձեր մէջ օտար չկար. դուք ինքներդ կարող էք վկայ լինել ինձ համար:
(Արարատ թարգ․) Ե՛ս իմացրի, ե՛ս փրկեցի և պատմեցի, ու ձեր մեջ մի օտար աստված չկար։ Իմ վկաները դուք եք,- ասում է Տերը,- որ ես եմ Աստված։
(Գրաբար) Պատմեցի եւ փրկեցի. նախատեցի` եւ ոչ ոք էր ի միջի ձերում աւտար. դուք ինքնին իսկ վկայէք ինձ.