Եսայու մարգարեության մեկնություն 43:7

Ա. Լոպուխին

«Յուրաքանչյուրին, ով Իմ անունով է կոչվում, ում Ես ստեղծեցի Իմ փառքի համար, ձևավորեցի ու կազմավորեցի»: [7] (Սինոդական թարգ․)
   
   «Ստեղծեցի…ձևավորեցի ու կազմավորեցի...» - Սա բանասիրական առումով հետաքրքիր օրինակ է ա՛յն բանի, թե ինչպես են իրենց իմաստով իրար նման եբրայերեն բայերն արտահայտում իմաստային յուրահատուկ երանգներ. «ստեղծեցի» - եբրայեցերենում՝ «բարա», այսինքն՝ «ստեղծեցի ոչնչից» (Ծննդ. 1:1 և այլ հատվածներ): «Ձևավորեցի» - եբրայեցերենում` «յացար»՝ «կերպավորեցի, պատրաստեցի արդեն իսկ եղած նյութից»: Եվ «կազմավորեցի» - եբրայեցերենում՝ «ասա», այսինքն՝ «վեջնական տեսքի բերեցի, լրացրի ու կարգավորեցի»:
--------------------------------
[7](Էջմիածին թարգ․) բոլորի՛ն, որոնք երբեւէ կոչուել են իմ անունով. որովհետեւ իմ փառքով հաստատեցի նրան, ստեղծեցի եւ արարեցի նրան:
(Արարատ թարգ․) բոլոր նրանց, որոնք կոչվում են իմ անունով, և որոնց ես ստեղծել եմ իմ փառքի համար, ձևավորել և արարել եմ նրանց»»։
(Գրաբար) եւ զամենեսեան որ մի անգամ կոչեցեալ են յանուն իմ: Զի փառաւք իմովք հաստատեցի զնա, եւ ստեղծի զնա, եւ արարի զնա: