Ա. Լոպուխին
«Եվ Նա ասաց. «Դա դեռ քիչ է, որ դու Իմ ծառան լինես՝ Հակոբի ցեղերը վերականգնելու և Իսրայելի մնացորդներին վերադարձնելու համար. Ես քեզ նաև ժողովուրդների համար լույս կդարձնեմ, որպեսզի Իմ փրկությունը հասնի մինչև երկրի ծայրերը»»։ [6] (Սինոդական թարգ․)
«Եվ Նա ասաց. «Դա դեռ քիչ է... Ես քեզ նաև ժողովուրդների համար լույս կդարձնեմ, որպեսզի Իմ փրկությունը հասնի մինչև երկրի ծայրերը»» - Մեսիային ուղղված աստվածային քաջալերությունը հասնում է իր բարձրագույն կետին: «Սա դեռ ամենը չէ, - ասում է Տերը, - որ քո ջանքերը լիովին անպտուղ չեն լինի իրենց անմիջական նպատակի՝ Իսրայելի փրկության առնչությամբ», քանի որ Իսրայելի լավագույն ներկայացուցիչները՝ «նրա սուրբ մնացորդացը», կլսեն Մեսիայի քարոզչությունը և կարձագանքեն դրան: Այլ դեռ Մեսիան նոր և մեծագույն հաջողության կհասնի՝ Իր քարոզչության գրավչության շնորհիվ Աստծո արքայության մեջ ներգրավելով նոր անդամների՝ հեթանոսներին, որոնք բնակություն են հաստատել ամբողջ երկրով մեկ (Ես. 1:9, 11:11, 42:6, Հովել 2։31, Ղուկ. 2։30–32, Գործք 13։46, Հռոմ. 9։27)։ Այդպիսով, ուրեմն, Քրիստոսի առաքելությունը դուրս է ելնում հրեական ազգաբնակչության նեղ շրջանակից և իրեն հատուկ, համընդհանուր-քրիստոնեական բնույթ է ստանում։
--------------------------------
[6](Էջմիածին թարգ․) Ապա ասաց ինձ. «Մեծ բան է քեզ համար այն, որ քեզ իմ ծառան եմ կոչում, որպէսզի հաստատես Յակոբի ազգը եւ Իսրայէլի ցրուածներին վերադարձնես: Ահաւասիկ ազգի համար քեզ իբրեւ ուխտ հաստատեցի եւ հեթանոսների համար՝ իբրեւ լոյս, որպէսզի փրկութիւն լինես մինչեւ աշխարհի չորս ծագերը»:
(Արարատ թարգ․) Նա ասում է. «Դա դեռ քիչ է, որ դու իմ ծառան լինես՝ Հակոբի տոհմերը վերականգնելու և Իսրայելի վերապրածներին վերադարձնելու համար. ես քեզ նաև ազգերի համար լույս կդարձնեմ, որպեսզի իմ փրկությունը հասնի մինչև երկրի ծայրերը»։
(Գրաբար) Եւ ասէ ցիս. մեծ է քեզ այդ, կոչել զքեզ ծառայ իմ. հաստատել զազգսն Յակովբայ` եւ զցրուեալսն Իսրայէլի դարձուցանել: Ահաւասիկ եդի զքեզ յուխտ ազգի եւ ի լոյս հեթանոսաց, լինել փրկութիւն մինչչեւ ի ծագս երկրի:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: