Ա. Լոպուխին
Տերը մերկացրել է Իր սուրբ բազուկը բոլոր ժողովուրդների աչքերի առջև, և երկրի բոլոր ծայրերը կտեսնեն մեր Աստծո փրկությունը։ [10] (Սինոդական թարգ․)
«Եվ երկրի բոլոր ծայրերը կտեսնեն մեր Աստծո փրկությունը»։ Այս արտահայտությունը երկակի իմաստ ունի․ նախևառաջ այն իրենից ներկայացնում է 5-րդ համարի հակադիր պատկերը։ Ինչպես որ այնտեղ խոսվում էր այն մասին, որ Երուսաղեմի նվաստացումը, հեթանոսական պատկերացումների համաձայն, միևնույն ժամանակ նաև նրա բնակիչների կողմից պաշտվող աստվածության խայտառակությունն էր, այնպես էլ այստեղ, ակնհայտորեն, բացահայտվում է այն գաղափարը, որ Երուսաղեմի ոտքի կանգնեցումն ու փրկությունը միևնույն ժամանակ նաև Տիրո՛ջ հաղթական տոնակատարությունն է լինելու հեթանոսական ամբողջ աշխարհի հանդեպ։ Սակայն խորապես ներթափանցելով ներկայացվող այս դրվագի մեջ և այն համադրելով համատեքստի հետ (6-րդ համար)՝ մենք իրավունք ենք ստանում այստեղ ակնարկ տեսնել այդ փրկության համընդհանուր բնույթի մասին, փրկությո՛ւն, որը պետք է ծագեր նորոգված Երուսաղեմից. «Ամբողջ երկրով մեկ տարածվում է նրանց ձայնը, և մինչև տիեզերքի ծայրերը՝ նրանց խոսքերը (հմմտ․ Սաղմ․ 18։5, Սաղմ․ 97։2-3, Սաղմ․ 125։2, Ես․ 41։5, 45։6, Երեմ․ 16։19)։
--------------------------------
[10](Էջմիածին թարգ․) Տէրն իր սուրբ բազուկը պիտի ցոյց տայ ի տես բոլոր ազգերի, եւ երկրի բոլոր կողմերը պիտի տեսնեն մեր Աստծու փրկութիւնը:
(Արարատ թարգ․) Տերը մերկացրել է իր սուրբ բազուկը բոլոր ազգերի աչքի առաջ, և երկրի բոլոր ծայրերում կտեսնեն մեր Աստծու փրկությունը։
(Գրաբար) Եւ յայտնի արասցէ Տէր զբազուկ իւր սուրբ առաջի ամենայն ազգաց: եւ տեսցեն ամենայն ծագք երկրի զփրկութիւն Աստուծոյ մերոյ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: