Ա. Լոպուխին
«Ահա՛, Տերը հայտարարում է մինչև երկրի ծագերը. «Ասացե՛ք Սիոնի դստերը. գալիս է քո Փրկիչը, Նրա պարգևն Իր հետ է ու Նրա առջևում է Իր հատուցումը»»: [11] (Սինոդական թարգ․)
Սա հենց Իր՝ Տիրոջ, եզրափակիչ խոսքն է:
«Ասացե՛ք Սիոնի դստերը…», այսինքն՝ նորկտակարանյան Եկեղեցուն, որի այսoրինակ կերպարի մասին խոսում է նաև Սաղմոսերգուն (Սաղմ. 44:11-18):
«Գալիս է քո Փրկիչը…» - Զաքարիա մարգարեն այս կանխասացությունը զուգադրում է Տիրոջ՝ Երուսաղեմ մուտք գործելու վերաբերյալ իր հատուկ մարգարեության հետ (Զաք. 9։9, հմմտ. Ես. 40:10, Մատթ. 21:5, Հովհ. 12:15):
«Նրա պարգևն Իր հետ է ու Նրա առջևում է Իր հատուցումը» - Այս խոսքերը գրեթե բառացի կրկնությունն են 40-րդ գլխի 10-րդ համարի, որի մեկնաբանության հատվածում էլ դրանք ստացել են իրենց բացատրությունը:
--------------------------------
[11](Էջմիածին թարգ․) Ահա թէ ինչ ազդարարեց Տէրը մինչեւ երկրի ծագերը. «Ասացէ՛ք Սիոնի դստերը. ահաւասիկ գալիս է քո Փրկիչը, եւ իր վարձն իր հետ է, գործը՝ իր աչքի առաջ»:
(Արարատ թարգ․) Ահա թե Տերն ի՛նչ լսել տվեց մինչև երկրի ծայրերը. «Ասացե՛ք Սիոնի դստերը. «Ահավասիկ գալիս է քո Փրկիչը, ահավասիկ նրա վարձը նրա հետ է, և նրա հատուցումը՝ նրա առաջ»»։
(Գրաբար) Զի ա՛ւասիկ Տէր լսելի՛ արար մինչև þի ծագս երկրի։ Ասացէ՛ք դստեր Սիովնի. Ահաւասիկ Փրկիչ քո հասեալ գայ՝ և ունի զվարձս իւր ընդ իւր. և գործք իւր առաջի երեսաց իւրոց։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: