Եսայու մարգարեության մեկնություն 65:24

Ա. Լոպուխին

«Եվ այնպես պիտի լինի, որ նրանք դեռ չկանչած՝ Ես պիտի պատասխանեմ, և նրանք խոսելուց դեռ չդադարած՝ Ես արդեն պիտի լսեմ»: [24] (Սինոդական թարգ․)
   
   Այս համարի խոսքերն ուղղակիորեն պատասխան են Տիրոջը փնտրող հրեաների այն դժգոհություններին, ըստ որոնց՝ իբրև թե Տերը լքել է նրանց, երես է թեքել նրանցից ու Իր օրհնաբեր աջն այլևս չի մեկնում նրանց (Ես. 58:2, 59:1): Այս խոսքերի լավագույն մեկնությունը տրվել է անձամբ Հիսուս Քրիստոսի կողմից (Մատթ. 6:8, 32):

--------------------------------
[24](Էջմիածին թարգ․) Այնպէս պիտի լինի, որ դեռ նրանք ձայն չտուած՝ պիտի լսեմ նրանց, դեռ նրանք չխօսած՝ պիտի ասեմ, թէ՝ ի՞նչ էք ուզում:
(Արարատ թարգ․) Այնպես պիտի լինի, որ նրանք դեռ չկանչած՝ պիտի պատասխանեմ, և նրանք խոսելուց դեռ չդադարած՝ պիտի լսեմ։
(Գրաբար) Եւ եղիցի մինչչեւ կարդացեալ իցէ նոցա` ես լուայց նոցա. եւ մինչդեռ խաւսեսցին, ասացից` թէ զինչ խնդրէք: