Եսայու մարգարեության մեկնություն 66:18

Սրբ․ Գրիգոր Տաթևացի

Ես նրանց գործերն ու խորհուրդները գիտեմ. պիտի գամ, որպէսզի հաւաքեմ բոլոր ազգերին ու բոլոր լեզուները. թող գան ու տեսնեն իմ փառքը:
   
   Եվ Ես նրանց խորհուրդներն ու նրանց գործերը գիտեմ։
   Տե՛ս, որ մանրամասն քննության է ենթարկում ոչ միայն նրանց գործերը, այլև՝ խորհուրդները: Այդպես է անում, որպեսզի հավաքի բոլոր ազգերն ու լեզուները, այսինքն՝ հեթանոսներին, որոնք կոտորվեցին Զորաբաբելի ժամանակ:
   

Ա. Լոպուխին

«Քանի որ Ես գիտեմ նրանց գործերն ու նրանց մտքերը, և ահա գալու եմ, որպեսզի հավաքեմ բոլոր ազգերին ու լեզուները, և նրանք պիտի գան ու տեսնեն Իմ փառքը»: [18] (Սինոդական թարգ․)
   
   Սույն համարի սկզբնահատվածը՝ «քանի որ Ես գիտեմ նրանց գործերն ու նրանց մտքերը», ավելի ճիշտ կլիներ վերագրել նախորդ համարի վերջին հատվածին՝ որպես Աստծո արդար դատաստանի բնույթը ուրվագծող ամփոփիչ եզրահանգում: Իսկ ահա 18-րդ համարի հաջորդող բառերից սկսած՝ «և ահա գալու եմ, որպեսզի հավաքեմ բոլոր ազգերին․․․», պետք է սկսել մարգարեական խոսքի մի նոր հատված, որում խոսվում է հեթանոսներին դեպի Քրիստոսի Եկեղեցի կանչելու և, առհասարակ, այդ Եկեղեցու՝ համընդհանուր բնույթ ունենալու մասին:
--------------------------------
[18](Էջմիածին թարգ․) Ես նրանց գործերն ու խորհուրդները գիտեմ. պիտի գամ, որպէսզի հաւաքեմ բոլոր ազգերին ու բոլոր լեզուները. թող գան ու տեսնեն իմ փառքը:
(Արարատ թարգ․) Ես գիտեմ նրանց գործերն ու նրանց խորհուրդները. և ժամանակը կգա, երբ պիտի հավաքեմ բոլոր ազգերին և բոլոր լեզուները. նրանք պիտի գան ու տեսնեն իմ փառքը։
(Գրաբար) Եւ ես զգործս նոցա եւ զխորհուրդս նոցա գիտեմ: Գամ ժողովել զամենայն ազգս եւ զլեզուս. եկեսցեն եւ տեսցեն զփառս իմ: