Ամոսի մարգարեության մեկնություն 8։10

Ա. Պ. Լոպուխին (†1904)

«Եվ ձեր տոները սուգ պիտի դարձնեմ ու ձեր բոլոր երգերը՝ ողբեր, քուրձ պիտի գցեմ բոլորի վրա ու կնտություն` բոլոր գլուխներին: Երկիրը կլցնեմ ողբով, ինչպես երբ կորցնում են միակ զավակին, և նրա վերջը կլինի դառը օրվա պես»: (Սինոդական թարգ․)[10]
   
   Աղետի օրը բոլոր ուրախությունները վերանալու են, և ամեն ինչ կարծես թե սգով  է պատվելու: «Ու կնտություն` բոլոր գլուխներին». Սա  ի նշան սգի գլուխը սափրելու ավանդության մասին մատնանշում է  (Ես. 3:24, 15:2, 22:12, Երեմ. 47:5, Միք. 1:16): Համարի վերջում երկրին սպասվող սուգը համեմատվում է միակ զավակին կորցրած մարդկանց ողբի հետ: Սլավոներեն տեքստում համարի վերջին հատվածը «այդ օրը պիտի դարձնեմ սիրելիի սգի օր, և բոլոր նրանց համար, որ նրա հետ կլինեն` հիվանդությունների օր» տարբերակով է ընթերցվում։ «Նրա հետ կլինեն» բառերը համապատասխանում են եբրայերեն «aharithah» («նրա վերջը») արտահայտությանը:
--------------------------------
[10](Էջմիածին թարգ․) ձեր տօնը սուգ պիտի դարձնեմ, ձեր բոլոր երգերը՝ ողբեր, ամէն տարիքի մարդկանց վրայ քուրձ պիտի գցեմ եւ կնտութիւն՝ բոլոր գլուխներին, այդ օրը պիտի դարձնեմ սիրելիի սգի օր, եւ բոլոր նրանց համար, որ նրա հետ կը լինեն՝ ցաւերի օր:
(Արարատ թարգ․) Եվ ձեր տոնախմբությունները սգի պիտի վերածեմ և ձեր բոլոր երգերը՝ ողբի, և ամեն մեջքի վրա քուրձ պիտի դնեմ և ամեն գլխի վրա՝ կնտություն, և մեկ հատիկի սգի պես պիտի անեմ և նրա վախճանը՝ դառը օրվա պես»։
(Գրաբար) Եւ դարձուցից ի սուգ զտօնս ձեր, և զամենայն երգս ձեր յողբս. և ածից ի վերայ ամենայն հասակաց քո՛ւրձ. և ի վերայ ամենայն գլխոց կնդութիւն. և արարից նմա իբրև սուգ սիրելւոյ, և որոց ընդ նմա՛յն իցեն իբրև օր ցաւոց։