Ամոսի մարգարեության մեկնություն 8։2

Ա. Պ. Լոպուխին (†1904)

Եվ Նա ասաց. «Ի՞նչ ես տեսնում Ամո՛ս»: Ես պատասխանեցի. «Հասած պտուղներով լի զամբյուղ»: Այդ ժամանակ Տերն ասաց ինձ. «Հասել է Իմ ժողովրդի` Իսրայելի վախճանը. այլևս չեմ ներելու նրանց»: (Սինոդական թարգ․)[2]
   
   Մարգարեին ցույց տրված հասած պտուղներն այն բանի պատկերն են, որ Իսրայելը հասունացել է դատաստանի և պատժի համար: Այս միտքն արտահայտելիս մարգարեն բառախաղ է անում՝ օգտագործելով «kaiz» («հասած պտուղներ») և «kez» («վախճան») արտահայտությունների նույնահունչ լինելը: Եթե Յոթանասնիցի նմանությամբ ընդունենք, որ «keluv» (զամբյուղ) բառն ունի «թռչնորսի վանդակ» իմաստը, ապա մարգարեին ցույց տրված պատկերը, ըստ եկեղեցու վարդապետների մեկնության, կնշանակի Իսրայելի ժողովրդի առաջիկա գերեվարումը թշնամիների կողմից (երանելի Թեոդորոս Կիրսկի, երանելի Հերոնիմոս, սուրբ Կյուրեղ Ալեքսանդրացի):
--------------------------------
[2](Էջմիածին թարգ․) Եւ Տէրն ասաց ինձ. «Հասել է Իսրայէլի իմ ժողովրդի վախճանը, եւ ես այլեւս ոչ մի յանցանք չեմ ներելու նրան:
(Արարատ թարգ․) Եվ ասաց. «Ամո՛վս, ի՞նչ ես տեսնում»։ Ես ասացի. «Մի կողով ամառային պտուղ»։ Եվ Տերն ինձ ասաց. «Իմ Իսրայել ժողովրդի վախճանը հասել է, նրանց այլևս չեմ խնայելու։
(Գրաբար) Եւ ասէ. Զի՛նչ տեսանես Ամովս։ Եւ ասեմ. Գործի՛ հաւորսաց։ Եւ ասէ ցիս Տէր. Հասեա՛լ է վախճան ի վերայ ժողովրդեան իմոյ Իսրայէլի. և ո՛չ ևս յաւելցին անցուցանել զնովաւ։