Անգեի մարգարեության մեկնություն 1։5

Բացատրական աստվածաշունչ, Ա. Պ. Լոպուխինի (†1904)

5-7․ «Ուստի այժմ այսպես է ասում Զորությունների Տերը․ «Ուղղե՛ք ձեր սիրտը ձեր ճանապարհներին»»։ [5] «Դուք շատ եք սերմանում, բայց քիչ եք հնձում․ ուտում եք, բայց չեք կշտանում․ խմում եք, բայց չեք հագենում․հագնում եք, բայց չեք տաքանում․ և վարձով աշխատողը վաստակում է ծակ քսակի համար»։ «Այսպես է ասում Զորությունների Տերը․ «Ուղղե՛ք ձեր սիրտը ձեր ճանապարհներին»»։ (Սինոդական թարգ․)
   
    (տե՛ս 5−րդ և 7−րդ համարները), հորդորում է խորհել այն հետևանքների մասին, որոնք առաջացել են վերոնշյալ գործելակերպի՝ տաճարի շինարարության հանդեպ ժողովրդի արտահայտած վարքագծի պատճառով (2−րդ և 4−րդ համարներ): Մարգարեն կարծես ասում է. «Առաջնորդվե՛ք առողջ դատողությամբ, եղե՛ք ձեր իսկ ձեռնարկած գործերի դատավորները և գիտակցե՛ք, թե որքան մեծ է տարբերությունը աստվածայինի հանդեպ նախանձախնդրության և անտարբերության միջև»: «Այնուհետև ասում է, որ շատ սերմ ցանելով՝  նրանք շատ քիչ բերք էին ստանում, ինչի պատճառով մշտապես քաղցած ու ծարավ էին, և երբեք չէին հագենում, այլ ապրում էին աղքատ և այնքան չքավոր, որ նույնիսկ անհրաժեշտ հագուստ չունեին» (տե՛ս երանելի Թեոդորիտոս, վերոնշյալ ստեղծագործությունը, էջ 59): «Որևէ հաջողություն չեն ունենում նրանք, ովքեր կառուցում են իրենց տները, սակայն անտարբերություն են ցուցաբերում Տիրոջ տան հանդեպ» (տե՛ս երանելի Հերոնիմոս, վերոնշյալ ստեղծագործությունը, էջ 325):

--------------------------------
[5](Էջմիածին թարգ․) Արդ, այսպէս է ասում Ամենակալ Տէրը. դարձրէ՛ք ձեր սիրտը ձեր ճանապարհները:
(Արարատ թարգ․) Եվ հիմա Զորքերի Տերն այսպես է ասում. «Ուշադրությո՛ւն դարձրեք ձեր ճանապարհներին։
(Գրաբար) Եւ արդ՝ այսպէս ասէ Տէր ամենակալ. Կարգեցէք զսիրտս ձեր ի ճանապարհս ձեր։