Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի 10։45

Մաղաքիա արք. Օրմանյան

որովհետեւ մարդու Որդին էլ չեկաւ ծառայութիւն ընդունելու, այլ՝ ծառայելու եւ տալու իր անձը որպէս փրկանք շատերի փոխարէն»:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի գլուխ 10:35
   

Օգոստինոս Երանելի

որովհետեւ մարդու Որդին էլ չեկաւ ծառայութիւն ընդունելու, այլ՝ ծառայելու եւ տալու իր անձը որպէս փրկանք շատերի փոխարէն»:
   
    Նա ապրեց և մահացավ առանց մեղքի. Նա մեզ հետ կիսեց պատիժը, բայց ոչ մեղքը: Մահը մեղքի պատիժն է. Տեր Հիսուս Քրիստոս ընդունեց մահը, բայց չընդունեց մեղքը: Առանց մեղքի մեզ հետ պատիժը կիսելով՝ Նա ջնջեց ինչպես մեղքը, այնպես էլ պատիժը (Բ Կորնթ. 5։21, Եբր. 4։15, 9։26−28, 10։1−18):
   

Սուրբ Աբրոսիոս Մեդիոլանացի

որովհետեւ մարդու Որդին էլ չեկաւ ծառայութիւն ընդունելու, այլ՝ ծառայելու եւ տալու իր անձը որպէս փրկանք շատերի փոխարէն»:
   
  Ինձ համար օգտակար է իմանալ, որ հանուն ինձ Քրիստոս կրեց իմ տկարությունները (Ես. 53։4, Մատթ.8։17), քանզի Իր վրա վերցրեց մարմնիս տառապանքները։ Ինձ և ցանկացած մարդու համար Նա մեղավոր դարձավ (Բ Կորնթ. 5։21),  Ինձ համար զրպարտվեց (Գաղատ. 3։13),  Ինձ համար և իմ մեջ անարգվեց ու հնազանդվեց (Եբր. 9։24−28)։ Հանուն ինձ դարձավ՝ Գառ (Հովհ. 1։29, 36), Որթատունկ (Հովհ. 15։1−5), Վեմ (Ա Կորնթ․10։4), Ծառա (Ես. 53։11, Փիլիպ. 2։7), Աղախնի Որդի (Ղուկ. 1։38), դատաստանի օրը չիմացող, ինչպես նաև հանուն ինձ (ենթադրաբար Երկրորդ գալստյան) ո՛չ օրը, ո՛չ էլ ժամը չիմացող (Մատթ. 24։36, Մար. ​​13։32):
   

Սուրբ Գրիգոր Աստվածաբան

որովհետեւ մարդու Որդին էլ չեկաւ ծառայութիւն ընդունելու, այլ՝ ծառայելու եւ տալու իր անձը որպէս փրկանք շատերի փոխարէն»:
   
    Նա է սրբագործումը,  որով մաքրությունը միանում է սրբությանը (Ա Կորնթ. 1։30, Տի. 2։14): Նա է մեղքից բռնվածներիս քավությունը (Ա Կորնթ. 1։30, Բ Տի. 2։26)։ Նա է, Իրեն մեզ համար որպես քավություն տալով (Մատթ. 20։28),  տիեզերքը մաքրողը (Եբ. 7։26-27, 9։24−26, 10−12): Նա է հարությունը (Հովհ. 11։25)՝ մեղքերի մեջ մեռածներիս բարձրացնողը և կյանք վերադարձնողը (Հովհ. 6։40)։
   

Թեոֆիլակտ Բուլղարացի

որովհետեւ մարդու Որդին էլ չեկաւ ծառայութիւն ընդունելու, այլ՝ ծառայելու եւ տալու իր անձը որպէս փրկանք շատերի փոխարէն»
   
   Դրա համար շատ մոտ օրինակ կա. «Որովհետեւ մարդու Որդին էլ չեկաւ ծառայութիւն ընդունելու, այլ ծառայելու եւ տալու իր անձը որպէս փրկանք շատերի փոխարէն»։ Եվ սա ավելին է, քան ծառայությունը: Իսկապես, ոչ միայն ծառայել, այլև մեռնել նրա համար, ում ծառայում ես. ի՞նչը կարող է դրանից բարձր և հիանալի լինել: Բայց Տիրոջ այդպիսի ծառայությունն ու խոնարհությունը բարձր և փառավոր էր ինչպես Անձամբ Իր, այնպես էլ բոլորի համար: Քանի որ մարմնավորումից առաջ Նա հայտնի էր միայն հրեշտակներին, իսկ մարդ դառնալով և խաչվելով՝ Նա ոչ միայն երկնային փառքը ունեցավ, այլ նաև ստացավ մեկ ուրիշը, և ամբողջ տիեզերքի տերն է: