Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի 3։22

Մաղաքիա արք. Օրմանյան

22-30․ Իսկ Երուսաղէմից իջած օրէնսգէտներն ասում էին, թէ դրա մէջ Բէեղզեբուղ կայ, եւ դեւերի իշխանի ձեռքով է հանում դեւերին: Եւ նա իր մօտ կանչելով նրանց՝ առակներով էր խօսում նրանց հետ. «Ինչպէ՞ս կարող է սատանան սատանային դուրս հանել: Եւ արդ, եթէ մի թագաւորութիւն ինքն իր մէջ բաժանուի, այդ թագաւորութիւնը չի կարող կանգուն մնալ: Եւ եթէ մի տուն ինքն իր մէջ բաժանուի, այդ տունը չի կարող կանգուն մնալ: Եւ եթէ սատանան ինքն իր դէմ դուրս գայ եւ բաժանուած լինի, չի կարող կանգուն մնալ, այլ նրա վախճանը հասել է: Ոչ ոք չի կարող հզօրի տունը մտնելով՝ նրա ունեցածը կողոպտել, եթէ նախ չկապոտի հզօրին. եւ ապա միայն կը կողոպտի նրա տունը: Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ մարդկանց որդիներին, որքան էլ հայհոյեն, ամէն մեղք եւ հայհոյանք կը ներուի. բայց ով որ հայհոյի Սուրբ Հոգուն, յաւիտեանս թողութիւն չի ունենայ, այլ նա յանցապարտ պիտի մնայ յաւիտենական մեղքով»: Այսպէս խօսեց, որովհետեւ ասում էին՝ նրա մէջ պիղծ դեւ կայ:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 12:24
   

Թեոֆիլակտ Բուլղարացի

Իսկ Երուսաղէմից իջած օրէնսգէտներն ասում էին, թէ դրա մէջ Բէեղզեբուղ կայ, եւ դեւերի իշխանի ձեռքով է հանում դեւերին:

   
  Նույն կերպ էլ Երուսաղեմի դպիրներն էին ասում, որ Նրա մեջ դև կա: Քանի որ նրանք չէին կարող ժխտել իրենց առջև կատարված հրաշքները, ուստի այլ կերպ էին դրանց մոտենում․  դրանք դևերի միջոցով կատարված էին ներկայացնում:

   

Ա. Լոպուխին

Իսկ Երուսաղէմից իջած օրէնսգէտներն ասում էին, թէ դրա մէջ Բէեղզեբուղ կայ, եւ դեւերի իշխանի ձեռքով է հանում դեւերին: (սինոդական թարգմ․) [23]

   

   Ըստ Մատթեոս ավետարանչի՝ փարիսեցիները Քրիստոսին դատապարտում էին  Բեղզեբուղի հետ հաղորդակցվելու համար։ Տիրոջը դատապարտում էին  ժողովրդի առաջ, սակայն դա ուղղակիորեն Քրիստոսի առաջ չէին արտահայտում (Մատթ. 12:24): Ըստ Մարկոս ավետարանչի այդպիսի զրպարտություններով հանդես էին գալիս  Երուսաղեմից, ակնհայտորեն որպես Սինեդրիոնի հետախույզներ, ժամանած դպիրները, որոնք պետք է հետևեին Քրիստոսի բոլոր գործողություններին և մարդկանց ցույց տային, թե ինչում է Քրիստոս խախտում համընդհանուր կերպով ընդունված վարքի կանոնները: «Բեղզեբուղ»–ի մասին ընթերցի՛ր Մատթեոս 10.25 համարի մեկնաբանությունը:

   Դպիրները առաջ քաշեցին երկու պարագա.

   Ա) Քրիստոսի մեջ Բեղզեբուղ կա, այսինքն՝ Քրիստոս բռնված է դևից.

   Բ) Քրիստոսը դևերին հանում է դևերի իշխանի զորությամբ:

--------------------------------
[22] (Էջմիածին թարգ․) Եւ դպիրքն՝ որ յԵրուսաղեմէ իջեալ էին, ասէին թէ Բէեղզեբո՛ւղ գոյ ‘ի դմա, և իշխանա՛ւ դիւացն հանէ դա զդևս։
(Արարատ թարգ․) Իսկ դպիրները, որ Երուսաղեմից էին եկել, ասում էին, թե Բեեղզեբուղ ունի և դևերի իշխանի ձեռքով է դևերին հանում։
(Գրաբար) Իսկ Երուսաղէմից իջած օրէնսգէտներն ասում էին, թէ դրա մէջ Բէեղզեբուղ կայ, եւ դեւերի իշխանի ձեռքով է հանում դեւերին: