Ա. Պ. Լոպուխին (†1904)
Եկան նրա եղբայրներն ու մայրը եւ դրսում կանգնելով՝ մարդ ուղարկեցին ու կանչեցին նրան: (Սինոդական թարգ․)[31]
Մարկոսն այս պատմությունը դնում է իր պատշաճ տեղում։ Նրա մոտ միանգամայն հասկանալի է դառնում նաև այն, թե ինչու են հարազատները փնտրում Քրիստոսին (ըստ Մատթեոսի և Ղուկասի՝ նրանք պարզապես ցանկանում էին տեսնել Նրան կամ զրուցել նրա հետ). նրանք ցանկանում էին նրան ետ պահել իր քարոզչական գործունեությունից։ Հասկանալի է դառնում նաև այն, ինչ Քրիստոս խոսում է այս բանի առնչությամբ:
«Ժողովուրդը նստել էր նրա շուրջը» ժողովրդի մասին Քրիստոսի ասած հետագա խոսքերից ( 3:34) որոշ մեկնաբաններ արդարացիորեն եզրակացնում են, որ դպիրներն արդեն լքել էին այն տունը, որտեղ այդ պահին գտնվում էր Քրիստոսը:
Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)
31-35․ Եկան նրա եղբայրներն ու մայրը եւ դրսում կանգնած՝ մարդ ուղարկեցին ու կանչեցին նրան: Եւ այնտեղ ժողովուրդը նստել էր նրա շուրջը: Եւ երբ ասացին նրան՝ ահա՛ւասիկ քո մայրն ու քո եղբայրները դրսում են եւ քեզ են ուզում, նրանց պատասխանեց եւ ասաց. «Ո՞վ է իմ մայրը կամ՝ իմ եղբայրները»: Ապա նայեց իր շուրջը, իր աշակերտներին, որոնք նստած էին, եւ ասաց. «Ահա՛ւասիկ իմ մայրը եւ իմ եղբայրները. որովհետեւ, ով Աստծու կամքն է կատարում, նա՛ է իմ եղբայրը եւ քոյրը եւ մայրը»:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 12:46
--------------------------------
[31] (Էջմիածին թարգմ․) Եկան նրա եղբայրներն ու մայրը եւ դրսում կանգնած՝ մարդ ուղարկեցին ու կանչեցին նրան:
(Արարատ թարգմ․) Հետո եկան նրա մայրն ու եղբայրները և դրսում կանգնած՝ նրա մոտ մարդ ուղարկեցին, որ նրան կանչի։
(Գրաբար) Եկան նրա եղբայրներն ու մայրը եւ դրսում կանգնած՝ մարդ ուղարկեցին ու կանչեցին նրան: Գա՛ն եղբարքն եւ մայր նորա, եւ արտաքոյ կացեալ՝ յղեցին եւ կոչէի՛ն զնա:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: