Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի 6։18

Սուրբ Հովհան Ոսկեբերան

եւ քանի որ Յովհաննէսը Հերովդէսին ասում էր. «Քո եղբօր կնոջը քեզ կին առնելը օրինաւոր չէ»:
   

   Նա ամուսնական օրենքները կործանող մի բռնակալի տեսավ և համարձակորեն հրապարակի մեջտեղում ասաց. «Քո եղբոր կնոջը քեզ կին առնելը օրինավոր չէ»: Այդպես էլ դուք ուղղե՛ք ձեզ հավասար պատիվ ունեցող ձեր ծառայակից ընկերոջը, և եթե նույնիսկ դրա համար ձեզ մահ սպառնա,  մի՛ հապաղեք ձեր եղբորը խելքի բերել... Եվ ինձ այս հիմար խոսքերը մի՛ ասա. «Ես ի՞նչ գործ ունեմ: Ես նրա հետ ոչ մի ընդհանուր բան չունեմ»: Միայն սատանայի հետ մենք ոչ մի ընդհանուր բան չունենք, իսկ բոլոր մարդկանց հետ մենք շատ ընդհանուր բաներ ունենք: Ի վերջո, նրանք էլ մեզ պես նույն բնությունն ունեն․ բնակվում են նույն երկրում, ուտում են նույն կերակուրը, ունեն նույն Տերը, ընդունում են նույն օրենքները և կանչված են նույն բարիքների համար։ Հետևաբար, չպետք է ասենք, որ մենք նրանց հետ ոչ մի ընդհանուր բան չունենք:
   

Մաղաքիա արք. Օրմանյան

եւ քանի որ Յովհաննէսը Հերովդէսին ասում էր. «Քո եղբօր կնոջը քեզ կին առնելը օրինաւոր չէ»:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի գլուխ 6:17