Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի 8։27

Մաղաքիա արք. Օրմանյան

27-29․ Եւ Յիսուս իր աշակերտների հետ միասին ելաւ գնաց Փիլիպպեան Կեսարիայի գիւղերը. եւ ճանապարհին աշակերտներին հարցնում էր եւ ասում. «Մարդիկ ի՞նչ են ասում իմ մասին՝ ո՞վ եմ ես»: Նրանք պատասխան տուեցին եւ ասացին. «Յովհաննէս Մկրտիչը, եւ ոմանք՝ Եղիան, իսկ ուրիշներ՝ մարգարէներից մէկը»: Նրանց ասաց. «Իսկ դուք ի՞նչ էք ասում իմ մասին՝ ո՞վ եմ ես»: Պետրոսը պատասխան տուեց եւ ասաց նրան. «Դու Քրիստոսն ես»:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 16:13
   

Թեոֆիլակտ Բուլղարացի

Եւ Յիսուս իր աշակերտների հետ միասին ելաւ գնաց Փիլիպպեան Կեսարիայի գիւղերը. եւ ճանապարհին աշակերտներին հարցնում էր եւ ասում. «Մարդիկ ի՞նչ են ասում իմ մասին՝ ո՞վ եմ ես»:
   
   Նրանց հրեաներից հեռու տանելով՝ Իր մասին է հարցնում, որպեսզի ճշմարտությունը խոստովանելիս նրանք ոչ ոքից վախ չունենային:
   

Բացատրական աստվածաշունչ, Ա. Պ. Լոպուխինի (†1904)

Եւ Յիսուս իր աշակերտների հետ միասին ելաւ գնաց Փիլիպպեան Կեսարիայի գիւղերը. եւ ճանապարհին աշակերտներին հարցնում էր եւ ասում. «Մարդիկ ի՞նչ են ասում իմ մասին՝ ո՞վ եմ ես»:(Սինոդական թարգմ․) [27]
   
   Քրիստոսի հարցին աշակերտների տված պատասխանը և Պետրոս առաքյալի խոստովանության մասին ընթերցի՛ր Մատթ. 16։13−20 համարների մեկնաբանությունները: Մարկոսը հայտնում է, որ Քրիստոս աշակերտների հետ զրույցը վարել է Կեսարիայի «ճանապարհին», այլ ոչ թե հենց Կեսարիայում, ինչպես հաղորդում է Մատթեոսը։
---------------------------------------
[27] (Էջմիածին թարգ․) Եւ Յիսուս իր աշակերտների հետ միասին ելաւ գնաց Փիլիպպեան Կեսարիայի գիւղերը. եւ ճանապարհին աշակերտներին հարցնում էր եւ ասում. «Մարդիկ ի՞նչ են ասում իմ մասին՝ ո՞վ եմ ես»:
(Արարատ թարգ․) Հիսուսն իր աշակերտների հետ Փիլիպպյան Կեսարիայի գյուղերը գնաց։ Ճանապարհին աշակերտներին հարցրեց ու ասաց. «Մարդիկ իմ մասին ի՞նչ են ասում. ո՞վ եմ ես»։
(Գրաբար) Եւ ե՛լ Յիսուս աշակերտաւքն հանդերձ ի շէնս Կեսարեայ Փիլիպեայ. եւ ի ճանապարհին հարցանէ՛ր ցաշակերտսն՝ եւ ասէր. Զո՞ ուստեք՝ ասեն զինէն մարդիկն՝ թէ իցեմ: