Ա․ Լոպուխին
22-23․ «Եվ հասկացրեց ինձ, խոսեց ինձ հետ և ասաց. «Ո՛վ Դանիել, հիմա ես եկել եմ, որպեսզի քեզ խելամտություն սովորեցնեմ»»։ [22] . «Քո աղաչանքի սկզբում մի խոսք հնչեց, և ես եկա այն քեզ հռչակելու, քանի որ դու ցանկալի մարդ ես. ուրեմն ուշադի՛ր եղիր խոսքին և հասկացի՛ր տեսիլքը»։ (Սինոդական թարգ․)
Դանիելի աղոթքը առիթ եղավ ժողովրդի ճակատագրի մասին նրան հայտնություն տալու համար։ Սակայն իրական պատճառը Աստծո իմաստությունն է, որը հայտնությունը Դանիելին հաղորդելը ժամանակին և օգտակար համարեց: Նա հենց այն պատճառով է դրա ընդունման համար ընտրվում, քանի որ «նա ցանկալի, այսինքն՝ Աստծո սիրուն արժանի մարդ էր»:
Դանիել մարգարեին տրված յոթանասուն յոթնյակներրի մասին հայտնությունը տրվեց որպես նրա աղոթքի պատասխան, որի անհրաժեշտությունը նա ուներ: Դանիելը հրեաների ներկա աղետալի վիճակի ավարտի մասին է հարցնում: Նա իր աղոթքը հիմնում է Երեմիայի մարգարեությունների վրա: Վերջինս, ինչպես մյուս մարգարեները, իր մարգարեություներում չի տարբերում հրեաներին գերությունից փրկելու ժամանակը Մեսիայի գալստյան ժամանակներից, և դրանք որպես միաժամանակյա իրադարձություններ է ներկայացնում (Երեմ. 30:8−10, 18−22, գլուխ 31): Ուստի անհրաժեշտություն է առաջանում Դանիելին ցույց տալու, որ Մեսիայի թագավորությունը սկսվելու է ոչ թե հրեաների գերությունից ազատվելուց անմիջապես հետո, այլ դրանից շատ տարիներ անց: Հենց սա է Դանիելին հայտնվում յոթնյակների մասին հայտնության մեջ: Դանիելը, ինչպես երևում է նրա աղոթքից (Դան. 9։15−17, 19), իր ժողովրդի համար բարին էր ցանկանում, քանի որ նա ճշմարիտ աստվածպաշտության կրողն էր. «Քեզ համար, Տե՛ր»: Բայց Տերը կանխատեսում է, որ հրեաները մերժելու են Մեսիային, ինչի համար, Աստծո արդար դատաստանի համաձայն, նրանք իրենք են մերժվելու Աստծո կողմից և դավաճանվելու են թշնամիների կողմից: Եվ սա հաղորդվում է մարգարեին՝ նրան ցույց տալու համար, որ Աստծո Թագավորությունը հավերժ չի առնչվելու հրեա ժողովրդի հետ (Ա. Ռոժդեստվենսկի. «Յոթանասուն յոթնյակների մասին Դանիելի հայտնությունը», համար 50):
--------------------------------
[22](Էջմիածին թարգ․) խելամուտ դարձրեց ինձ, խօսեց ինձ հետ եւ ասաց. «Դանիէ՛լ, այժմ եկայ խելք սովորեցնելու քեզ:
(Արարատ թարգ․ 9։22) Եկավ և հասկացրեց ինձ՝ ասելով. «Ո՛վ Դանիել, հիմա եկա, որպեսզի քեզ խելամտություն և հասկացողություն պարգևեմ։
(Գրաբար) և խելամուտ արար զիս, և խօսեցա՛ւ ընդ իս՝ և ասէ. Դանիէլ՝ այժմ եկի խելամո՛ւտ առնել զքեզ։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: