Դանիելի մարգարեության մեկնություն 1(13):41

Սուրբ Հովհան Ոսկեբերան

Ատեանը հավատաց նրանց՝ որպես ժողովրդի ավագների և դատավորների, և մահվան դատապարտեցին Շուշանին:
   
   Եվ նրանք Շուշանին դեպի մահ են տանում, և բացի Աստծուց ոչ ոք ճշմարտության պաշտպան չի կանգնում, ոչ ոք որպես վկա հանդես չի գալիս: Նա թույլ է տալիս, որ տեղի ունեցածը կատարվի, որպեսզի երկու կողմերն էլ իրենց գործը հասցնեն ավարտին․ ամբարիշտները՝ իրենց չարությունն ու զրպարտությունը, իսկ երանելի Շուշանը՝ իր հարստությունը և մինչև մահ հասնող ողջախոհությունը: Տեսնո՞ւմ եք, թե ինչքան ժամանակ է Աստված թույլ տալիս: Նա արդարներին թողնում է փորձության մեջ․ հնոցի մեջ եղած ոսկու պես փորձում է նրանց․ Նա այդպես է վարվում նաև Աբրահամի հետ: Իսահակը զոհաբերվելու է հանձնվում, զոհասեղանը պատրաստվում է, փայտը դիզվում, իսկ ոչխարը չկա: Հայրը վերցնում է դանակը, բայց ոչխարը չկա. հարվածելու համար բարձրացնում է ձեռքը, և միայն այդ ժամանակ է Աստված իր ձայնով կանգնեցնում ձեռքը: Ես սա ասացի, որպեսզի ձեզանից յուրաքանչյուրը, երբ փորձության մեջ ընկնի, եթե նույնիսկ արդեն մահվանը մոտ լինի, չհուսահատվի Աստծո օգնությունն ակնկալելիս, այլ մինչև վերջ սպասի դրան:
   

Հիպոլիտոս Հռոմեացի

Ատեանը հավատաց նրանց՝ որպես ժողովրդի ավագների և դատավորների, և մահվան դատապարտեցին Շուշանին:
   
Տե՛ս Դանիելի մարգարեության մեկնություն գլուխ 1(13):37
   

Սուրբ Ամբրոսիոս Մեդիոլանացի

Ատեանը հաւատաց նրանց՝ որպէս ժողովրդի աւագների եւ դատաւորների, եւ մահուան դատապարտեցին Շուշանին:
   
   Այսպիսով՝ Շուշանին մահ էր սպասում: Այնուամենայնիվ, եթե նույնիսկ մարմինը մահանար, անարատությունն ամեն դեպքում պսակվելու էր:
   

Ա. Լոպուխին

Ատեանը հաւատաց նրանց՝ որպէս ժողովրդի աւագների եւ դատաւորների, եւ մահուան դատապարտեցին Շուշանին: (Սինոդական թարգ․)[41]
   
Տե՛ս Դանիելի մարգարեության մեկնություն գլուխ 1(13):1

--------------------------------
[41](Էջմիածին թարգ․) Ատեանը հաւատաց նրանց՝ որպէս ժողովրդի աւագների եւ դատաւորների, եւ մահուան դատապարտեցին Շուշանին:
(Արարատ թարգ․)
(Գրաբար) Եւ հաւատա՛ց նոցա ատեանն իբրև ծերոց ժողովրդեան ՝ և դատաւորաց. և դատեցան զնա մեռանել։