Սուրբ Հովհան Ոսկեբերան
Այս է երազը, որ տեսայ ես՝ Նաբուքոդոնոսոր արքան: Եւ դու, Բաղդասա՛ր, ասա՛ ինձ նրա մեկնութիւնը, որովհետեւ իմ թագաւորութեան բոլոր իմաստունները չկարողացան յայտնել ինձ նրա մեկնութիւնը, իսկ դու, Դանիէ՛լ, կարող ես, որովհետեւ Աստծու Սուրբ Հոգին կայ քո մէջ»:
«Որովհետև իմ թագավորության բոլոր իմաստունները չկարողացան հայտնել ինձ նրա մեկնությունը»։ Նա գիտեր, որ Դանիելին հաճելի կլինի, երբ բոլորը իրենց պարտությունը խոստովանեն ոչ թե նրա փառքի, այլ կրկին Աստծո զորության բացահայտման համար: «Իսկ դու,– ասում է նա,– կարող ես ասել»։ Ինչո՞ւ ես կարող։ «Որովհետև Աստծու Սուրբ Հոգին կա քո մեջ»։ Տե՛ս, սրանով նա սկսեց իր խոսքը և սրանով էլ ավարտեց:
Ա. Լոպուխին
«Այսպիսի երազ տեսա ես՝ Նաբուգոդոնոսոր թագավորս, իսկ դու, Բաղդասա՛ր, ասա՛ նշանակությունը, որովհետև իմ թագավորության իմաստուններից ոչ մեկը չկարողացավ ինձ բացատրել դրա նշանակությունը, բայց դու կարող ես, որովհետև սուրբ Աստծո հոգին կա քո մեջ»։ (Սինոդական թարգ․) [15]
Տե՛ս Դանիելի մարգարեության մեկնություն գլուխ 5(4):7
-------------------------------
[15](Էջմիածին թարգ․) Այս է երազը, որ տեսայ ես՝ Նաբուքոդոնոսոր արքան: Եւ դու, Բաղդասա՛ր, ասա՛ ինձ նրա մեկնութիւնը, որովհետեւ իմ թագաւորութեան բոլոր իմաստունները չկարողացան յայտնել ինձ նրա մեկնութիւնը, իսկ դու, Դանիէ՛լ, կարող ես, որովհետեւ Աստծու Սուրբ Հոգին կայ քո մէջ»:
(Արարատ թարգ․ 4։18) Այս երազը տեսա ես՝ Նաբուգոդոնոսոր թագավորս, իսկ դու, Բաղդասասա՛ր, ասա՛ մեկնությունը, որովհետև իմ թագավորության բոլոր իմաստունները չկարողացան ինձ իմացնել մեկնությունը, իսկ դու կարող ես, որովհետև քեզանում սուրբ աստվածների հոգին կա»։
(Գրաբար) Ա՛յս է երազնզոր տեսի ե՛ս Նաբուքոդոնոսոր արքայ։ Եւ դու Բաղտասար՝ ասա՛ ինձ զմեկնութիւն նորա. զի ամենայն իմաստունք թագաւորութեան իմոյ ո՛չ կարացին ցուցանել ինձ զմեկնութիւն նորա. այլ դու Դանիէլ կարօղ ես՝ զի Հոգի Սուրբ Աստուծոյ գո՛յ’ի քեզ։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: