Դանիելի մարգարեության մեկնություն 9(8):10

Սուրբ Հովհան Ոսկեբերան

Բարձրացաւ մինչեւ երկնքի զօրութիւնները եւ երկնքի զօրութեան ու աստղերի մի մասը նետեց երկրի վրայ եւ կոխոտեց դրանք այնքան ժամանակ,
   
Տե՛ս Դանիելի մարգարեության մեկնություն գլուխ 9(8):1
   

Ա. Լոպուխին

«Եվ բարձրացավ մինչև երկնքի զորքն ու երկրի վրա գցեց այս զորքի և աստղերի մի մասն ու կոխկռտեց նրանց»։ (Սինոդական թարգ․) [10]
   
   Ըստ Հրեշտակի բացատրության, Անտիոքոս Եպիփանեսի կողմից ոչնչացված «երկնային զորքի» ներքո նկատի է առնվում «սուրբ ժողովուրդը» (Դան. 8։24), այսինքն՝ Հին Կտակարանի Իսրայելը, որը նման անուն է ստացել իր սուրբ ժողովուրդ լինելու կոչման ուժով: Աստվածաշնչում նրա կողմից յուրացված «զորքեր» անունը այս դեպքում լրացվում է «երկնային» մակդիրով՝ հաշվի առնելով այն փաստը, որ Իսրայելը, երկնքի Տիրոջն իրեն թագավոր ունենալով, երկնային առաքելություն է իրականացրել երկրի վրա: Ըստ Մակաբայեցիների Առաջին գրքի վկայության՝ Անտիոքոս Եպիփանեսի կողմից «երկնային զորքերի»–ն պարտության մատնելն արտահայտվել է նրա կողմից Իսրայելի որդիներից շատերին ծեծելով (Ա Մակաբ. 1։24, 30, 32, 37):
--------------------------------
[10](Էջմիածին թարգ․) բարձրացաւ մինչեւ երկնքի զօրութիւնները եւ երկնքի զօրութեան ու աստղերի մի մասը նետեց երկրի վրայ եւ կոխոտեց դրանք այնքան ժամանակ,
(Արարատ թարգ․ 8։10) Մեծացավ մինչև երկնքի զորքը և աստեղային զորքից մի մաս գցեց գետնին ու կոխկռտեց նրանց։
(Գրաբար) և ա՛ռ զօրութիւն և բարձրացաւ մինչև’ի զօրութիւնս երկնից. և ընկէց յերկիր’ի զօրութենէ երկնից՝ և յաստեղաց, և կոխեաց զնոսա.
   
   Պատմամշակութային մեկնություն
   Տապալեց երկնային զորքերի մի մասը: Հին Մերձավոր Արևելքում Երկնային զորք կոչվում էր աստվածների ժողովը, որոնցից շատերը ներկայացվում էին երկնային մարմինների (մոլորակների կամ աստղերի) միջոցով։ Աստվածաշնչում այս արտահայտությունը երբեմն օգտագործվում է աստղային աստվածների անօրինական երկրպագությունը դատապարտելու համատեքստում (այս մասին ընթերցի՛ր Բ Օր․ 4։19 համարի մեկնաբանությունը): Բայց որոշ դեպքերում այս արտահայտությունն օգտագործվում է Յահվեի հրեշտակների խորհուրդին (այս մասին ընթերցի՛ր Բ Մնաց․ 18։18 համարի մեկնաբանությունը) կամ ընկած հրեշտակներին մատնանշելու համար (հավանական է՝ վերջին պարագան արտացոլված է Ես․ 24։21 համարում և հատկապես հաճախ է հանդիպում Հին Կտակարանի ապոկրիֆ գրականության մեջ): Վերջապես, սա առանց որևէ անձնավորման կարելի է պարզապես առնչել աստղերին (Ես. 40։26): «Էրայի և աղմուկի մասին»  առասպելում Էրան պնդում է, որ մոլորակներին կզրկի իրենց շքեղությունից և աստղերը կքաղի երկնքից: Այստեղ երկնային զորքերը ներկայացնում են տիեզերական ճակատամարտի մի կողմը և ժամանակավորապես դառնում են եղջյուրի մեջ մարմնավորված չար ուժերի զոհը, ինչն էլ ցույց է տալիս երկնային զորքերի շարքերում Աստծո ընտրյալների ներկայությունը: