Ա. Լոպուխին
«Նշանասյունե՛ր կանգնեցրու քեզ համար, սյունե՛ր կանգնեցրու քեզ համար, սիրտդ դարձրու դեպի ճանապարհը, դեպի այն ուղին, որով դու քայլել ես. վերադարձի՛ր, Իսրայելի կույս, վերադարձի՛ր դեպի քո այս քաղաքները»։ (Սինոդական թարգմ.) [21]
Իսրայելն անկասկած պետք է վերադառնա գերությունից և, հետևաբար, արդեն պետք է որոշի այն ճանապարհը, որով պետք է տուն գնա: Չի ասվում, թե ով պետք է տեղադրի ճանապարհը ցույց տվող քարերը:
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 31:1
----------------------------------
[21](Էջմիածին թարգմ.) «Ճանաչի՛ր ինքդ քեզ, ո՛վ Սիոն, արդարութեան վրէ՛ժ խնդրիր, թիկո՛ւնք դարձրու քո ցանկութիւնից, անցի՛ր քո ճանապարհը, դարձի՛ր, ո՛վ կոյսդ Իսրայէլի, նորի՛ց դարձիր դէպի քո սգաւոր քաղաքները:
(Արարատ թարգմ.) «Նշանասյունե՛ր կանգնեցրու քեզ համար, ցուցաձողե՛ր բարձրացրու քեզ համար, ուշադի՛ր եղիր պողոտային՝ քո անցած ճանապարհին. վերադարձի՛ր, ո՛վ Իսրայելի կույս, վերադարձի՛ր դեպի քո այս քաղաքները։
(Գրաբար) Մատիր անձամբ անձին արա դու քեզ Սիոն պատուհաս. ընկեա զսիրտ քո ի թիկունս. գնա զճանապարհ. դարձիր կոյսդ Իսրայէլի, դարձիր անդրէն ի քաղաքս քո զգացեալ։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: